Monday, 13 07 2026
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը որոշում է տարածաշրջանի և Ռուսաստանի ճակատագիրը:

Ըստ նրա՝ հայ ժողովուրդը չենթարկվեց Վլադիմիր Պուտինի ուղիղ շանտաժին, անտեսեց քարոզչությունն ու լուրերը և վերընտրեց Նիկոլ Փաշինյանին, ինչի շնորհիվ Հայաստանի շարժումը դեպի Արևմուտք դարձավ անդառնալի:

Սաակաշվիլին նշել է, որ ԱԴԾ-ի (Անվտանգության դաշնային ծառայություն) «Իվանիշվիլի 2012» պլանը Հայաստանում չաշխատեց մի քանի պատճառներով. նախ՝ 2012 թվականին Օբամայի վարչակազմն ուզում էր ազատվել իրենից, մինչդեռ այժմ ԱՄՆ փոխնախագահն ու պետքարտուղարը ժամանել էին Երևան՝ աջակցելու Ռուսաստանից անկախ կուրսին, իսկ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտնեց իր աջակցությունը: Բացի այդ, Ռուսաստանն այսօր միջազգային ասպարեզում շատ ավելի թույլ է, քան նախկինում:

«Եվ ամենակարևորը՝ հայերն իրենց աչքերով տեսան, թե ինչ են ռուս օլիգարխները բերել Վրաստան, և ասացին՝ ոչ, շնորհակալություն Ռուսաստանին։ Ահա թե ինչու նրանք մերժեցին օլիգարխ Կարապետյանին, որի հիմնական փողը ռուսական էր։

Ի վերջո, Պուտինը ցանկանում էր ազատվել Փաշինյանից նույնքան, որքան ինձնից այն ժամանակ։ Փաշինյանը նույնպես եկավ ժողովրդական հեղափոխությամբ, ինչից Պուտինն ալերգիա ունի։ Ահա թե ինչու Պուտինը չմիջամտեց երկրորդ ղարաբաղյան պատերազմին, քանի որ հույս ուներ ազատվել Փաշինյանից։ Նա էմբարգո դրեց հայկական ապրանքների վրա և ներգրավեց Հայ եկեղեցուն՝ Փաշինյանին դատապարտելու գործում։ Երբ դա չաշխատեց, մշակվեց «Սոմեխի Իվանիշվիլի» պլանը, բայց այդ ծրագիրն էլ ապարդյուն անցավ։

Երեկվանից հետո կրկին առաջին պլան մղվեց այն, թե որքան մեծ անոմալիա է Իվանիշվիլիի ռեժիմը մեր տարածաշրջանում և ժամանակակից աշխարհում, ուստի մենք՝ վրացիներս, պետք է դասեր քաղենք այս ամենից։ Ինչպես Ադրբեջանն ու Հայաստանը, ժամանակն է միասին ցույց տալ աշխարհին, որ մեզ ռուսներ պետք չեն»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում