Sunday, 12 07 2026
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով

Հայաստանի շատ դպրոցներ, որպես օտար լեզու նախընտրում են ֆրանսերենը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն և ֆրանսիական «ԳՐԵՖ» (Թոշակառու մանկավարժներ առանց սահմանի) կազմակերպության ներկայացուցիչ Ալեն Օրնեզն այսօր ստորագրել են համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է անցկացնել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ:

Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ այս համաձայնագրի ստորագրումը հաջորդել է Ֆրանսիայի Նախագահի Հայաստան կատարած պետական այցին: «Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից նախանշված ծրագրերը բոլոր ոլորտներում, այդ թվում նաև կրթության համակարգում կյանքի կոչելու անհրաժեշտություն և պարտավորություն ունենք։ Մենք շահագրգռված ենք և պատրաստ ենք ստեղծել անհարաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանի դպրոցներում որպես օտար լեզու ֆրանսերենի դասավանդումն ամրապնդվի և ընդլայնվի:

Համոզված եմ, որ այս ծրագիրը կնպաստի մեր դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կատարելագործմանը»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարը և հավելել, որ Հայաստանի դպրոցներում դասավանդվող օտար լեզուների շարքում ֆրանսերենը տարածվածությամբ 3-րդ տեղն է զբաղեցնում: Ա. Աշոտյանը նշել է, որ Հայաստանի շատ դպրոցներ, որպես օտար լեզու, սիրով ընտրում են ֆրանսերենը:
Պայմանագրում, մասնավորապես, ներառված են հետևյալ կետերը՝

•ֆրանսերենի ուսուցիչների և նախնական մասնագիտական կրթական հաստատություններում դասավանդողների մանկավարժական ուղղորդում և գնահատում,

•մասնագիտական ծրագրերի մշակում և իրականացում,

• մասնակցություն վերապատրաստող մասնագետների (ռեֆերենտների) խմբի ստեղծմանը,

• աջակցություն ֆրանկոֆոն միջավայր ապահովող կառուցվածքային ցանցի ստեղծմանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և “ԳՐԵՖ” (Թոշակառու մանկավարժներ առանց սահմանի) կազմակերպությունը առաջին անգամ համագործակցության եռակողմ հուշագիրը վավերացրել են 2008 թվականին՝ 3 տարի ժամանակով:

Համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում իրականացվել են ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ: Կարևորելով որպես օտար լեզու ֆրանսերենի դասավանդման նոր լեզվական քաղաքականության ներդրումն ու զարգացումը, ինչպես նաև հաշվի առնելով պայմանագրային համագործակցության նախորդ երեք տարիների արդյունավետությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և «ԳՐԵՖ» կազմակերպությունը որոշել են պայմանգրի ժամկետը երկարացնել ևս երեք տարով:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար հայ-ֆրանսիական համատեղ կրթական ծրագրերից առանձնացրել է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ աշխատանքը և նշել, որ համագործակցություն կա նաև գիտական կազմակերպությունների միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում