Tuesday, 14 07 2026
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Կալիֆոռնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել․ հրշեջները փորձում են զսպել թունավոր նյութերի արտահոսքը

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն արտակարգ դրություն է հայտարարել, մինչ մասնագետները քայլեր են ձեռնարկում՝ զսպելու թունավոր քիմիական նյութի արտահոսքն Օրինջ շրջանի արտադրական օբյեկտում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Պաշտոնյաները զգուշացրել են, որ մոտ 7000 գալոն (26 500 լիտր) մեթիլ մետակրիլատ պարունակող բաքը, որը պլաստիկ պատրաստելու համար օգտագործվող խիստ ցնդող և դյուրավառ նյութ է, պայթելու վտանգի տակ է։

Գարդեն Գրովի հազարավոր բնակիչներ տարհանման հրաման են ստացել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Պաշտոնյաները մայիսի 24-ին հայտարարել են, որ «բաքում հայտնաբերել են հնարավոր ճաք, որը կարող է որոշ չափով մեղմացնել այնտեղ առկա ճնշումը»։

Օրինջ շրջանի հրշեջ ծառայության ժամանակավոր ղեկավար Թի Ջեյ ՄաքԳովերնն ասել է, որ փորձագետները վերլուծում են տվյալները, և ինքն ակնկալում է, որ «այսօր ավելի շատ տեղեկություններ կհայտնվեն»։

Միջադեպը սկսվել է մայիսի 21-ին Գարդեն Գրովում գտնվող ընկերության օբյեկտում, երբ քիմիական նյութը սկսել է գերտաքանալ։ Ընկերությունը զբաղվում է, այդ թվում, ինքնաթիռների դիմապակիների և մասնագիտացված ավիատիեզերական պլաստիկ նյութերի արտադրությամբ։

Հրշեջ ծառայության պաշտոնյաները հայտնել են, որ ռեակցիան չեզոքացնելու ջանքերը ձախողվել են բաքի փականների վնասման պատճառով։

Վնասված բաքի ջերմաստիճանը մայիսի 23-ին բարձրացել է մինչև 32°C (90°F), և մասնագետները գրանցել են, որ այն ժամում մոտ մեկ աստիճանով տաքանում է:

Ավիատիեզերական կենտրոնը գտնվում է Դիսնեյլենդից մոտ 8 կմ հեռավորության վրա, Լոս Անջելեսից մոտ 55 կմ հարավ-արևելք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում