Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Զելենսկին Երևանում հանդիպել է Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Չեխիայի վարչապետերի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Սթորի և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ։

Ներկայացնելով Ֆինլանդիայի վարչապետ հետ հանդիպման արդյունքները՝ Զելենսկին X-ի իր միկրոբլոգում  գրել է, որ Ֆինլանդիայի վարչապետին շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային լրացուցիչ 300 միլիոն դոլար պաշտպանական աջակցություն տրամադրելու վերջին որոշման համար:

«Մենք անկեղծորեն գնահատում ենք դա, և մենք քննարկեցինք մեր պաշտպանության առաջնահերթ ոլորտները, մասնավորապես՝ օդային պաշտպանությունը, որը կարող ենք ամրապնդել այս փաթեթով:

Ես վարչապետին առաջարկեցի ամրապնդել մեր երկկողմ գործընկերությունը՝ ստորագրելով համաձայնագիր  «Դրոնների գործարք» ձևաչափով: Ուկրաինան պատրաստ է կիսվել իր փորձով և ուժեղացնել  նրանց, ովքեր ուժեղացրել  են մեզ լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր:

Մենք նաև անդրադարձանք միջազգային համագործակցությանը, մասնավորապես, մեր եվրոպական ինտեգրմանը: Այժմ կա լավ հնարավորություն բանակցային կլաստերները  բացելու համար, և Ուկրաինան լիովին արժանի է դրան: Ես շնորհակալություն եմ հայտնում Ֆինլանդիային աջակցության համար»,- գրել է Զելենսկին:

Անդրադառնալով  Նորվեգիայի վարչապետի հետ հանդիպմանը՝ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ շնորհակալություն է հայտնեցի Նորվեգիային՝  Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես, PURL (Ուկրաինայի կարիքների առաջնահերթ ցուցակ) նախաձեռնության մեջ ունեցած ներդրման համար, որը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար։ Ռուսաստանը չի դադարեցնում իր բալիստիկ հրթիռային հարվածները, ուստի PURL-ի ժամանակին ֆինանսավորումը չափազանց կարևոր է։ Մենք քննարկեցինք մեր ռազմավարական գործընկերությունը՝ «Դրոնների գործարքը»  և օդային պաշտպանությունն ամրապնդելու ջանքերը, ինչպես նաև  համագործակցությունը մասնավոր և պետական ​​հատվածների մակարդակով։

Մենք հատուկ ուշադրություն դարձրեցինք Ուկրաինայի էներգետիկ աջակցությանը։ Ես վարչապետին տեղեկացրեցի մեր կարիքների մասին, մասնավորապես, բնական գազի վերաբերյալ՝ առաջիկա ձմռան համար։ Ուկրաինան պետք է դրան պատրաստ լինի։ Ես շնորհակալ եմ Նորվեգիային և անձամբ Յոնասին՝ օգնելու պատրաստակամության համար»,- գրել է Զելենսկին։

Չեխիայի վարչապետի հետ հանդիպման մասին էլ Ուկրաինայի նախագահը գրել է․

«Արդյունավետ հանդիպում ունեցա Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ։ Մենք մանրամասն քննարկեցինք երկկողմ հարաբերությունների ուղղությունները. կա մեր համագործակցությունը խորացնելու իրական ներուժ: Մենք քննարկեցինք նաև  եվրոպական ուղղությունը  և Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ճանապարհին հաջորդ քայլերը։

Ես շնորհակալություն եմ հայտնում չեխ ժողովրդին Ուկրաինային ցուցաբերած հսկայական և սրտանց աջակցության համար. մենք իսկապես գնահատում ենք դա»,- եզրափակել է Զելենսկին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում