Saturday, 18 07 2026
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ

Ալիևը խզել է Եվրախորհրդարանի հետ բոլոր կապերը

Մայիսի 1-ին Բաքվում Եվրամիության դեսպան Մարիաննա Կույունչիչը հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղելով ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը։ Առիթ է հանդիսացել նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը։

Ըստ պաշտոնական Բաքվի, այդ փաստաթուղթը «խեղաթյուրում է իրականությունը, հակասում անաչառության սկզբունքին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորությանը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Եվրախորհրդարանի «նման վարքագիծը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում կարգավորման գործընթացին, ինչպես նաև՝ Եվրամիություն-Ադրբեջան հարաբերություններին»։

Նույն օրը Ադրբեջանի Միլլի մջելիսը քննարկել և քվեարկությամբ ընդունել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը կասեցնելու մասին որոշում։ Միաժամանակ Ադրբեջանը դադարեցրել է Եվրամիություն-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը Միլլի մեջլիսի մասնակցությունը։ Մինչև Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընթացակարգային որոշման ընդունումը «Միլլի մեջլիսը Եվրանեսթի խորհրդարանական միջոցառումներին չի մասնակցի»։

Եվրախորհրդարանի բանաձեւը ընդունվել է Եվրոպայի քաղաքական համայնքի և Եվրամիություն-Հայաստան՝ Երևանում կայանալիք գագաթաժողովից չորս օր առաջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը և Եվրախորհրդարանի ու Եվրանեսթի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին Միլլի մեջլիսի որոշումը, հավանաբար, ավելի խորքային ենթատեքստ ունի, քան պաշտոնական Բաքուն է հրապարակայնացրել։

Նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը Եվրախորհրդարանի բանաձևը գնահատել է որպես ոչ միայն «հակաադրբեջանական, այլև հակաթուրքական»։ Նա վկայակոչել է Եվրահանձնաժողովի նախագահ Լյաենի դիտարկումը, որ Եվրամիությունը «չպետք է թույլ տա Եվրոպայում Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի ազդեցության հաստատումը»։

Պաշտոնական Բաքուն, ամենայն հավանականությամբ, Եվրախորհրդարանի բանաձևի առիթն օգտագործում է, որպեսզի Եվրահանձնաժողովին «զգուշացնի» Հայաստանի հետ համագործակցության «անցանկալիության» մասին։ Իշխանամետ haqqin.az-ը գրել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Երևան այցի հրավեր է ստացել, բայց Անկարան դեռևս այդ հարցով «վերջնական որոշում չունի»։ Բացառված չէ, որ Իլհամ Ալիևի «եվրադեմարշի» հասցեատեր է նաև Էրդողանը, որի Երևան այցը Ադրբեջանի համար «թիկունքին հարված» կլիներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում