Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Արաղչին չինացի պաշտոնակցի հետ զրույցում զգուշացրել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի գործողությունների հետևանքների մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել չինացի գործընկերոջ՝ Վան Իի հետ։ Նա զգուշացրել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի «սադրիչ գործողությունների» վտանգավոր հետևանքների մասին՝ նշելով, որ դրանք կհանգեցնեն տարածաշրջանում ավելի բարդ իրավիճակի։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Հեռախոսազրույցի ժամանակ Արաղչին մանրամասներ է հաղորդել Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատումից հետո տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։

Արաղչին բարձր է գնահատել Չինաստանի և Ռուսաստանի «պատասխանատու» որոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ առաջարկված «անհիմն և միակողմանի» բանաձևին դեմ արտահայտվելու հարցում՝ այդ քայլը որակելով որպես լարվածության սրումը կանխելու արդյունավետ միջոց։

Իր հերթին, Վան Ին բարձր է գնահատել Իրանի ժողովրդի դիմադրողականությունն ու ինքնուրույնությունը վերջին պատերազմի ժամանակ և ընդգծել Պեկինի պատրաստակամությունը՝ նպաստելու դիվանագիտության առաջ մղմանը և հակամարտության ավարտին։

The Associated Press-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Վան Ին նախարար Աբբաս Արաղչիին նաև ասել է, որ Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և օրինական իրավունքները պետք է հարգվեն՝ որպես Հորմուզի նեղուցի ափամերձ պետության, սակայն անհրաժեշտ է ապահովել նեղուցով նավարկության և անվտանգության ազատությունը։

«Նեղուցով բնականոն անցման վերականգնման ուղղությամբ աշխատանքը միջազգային հանրության միաձայն կոչն է», – ասել է չինացի նախարարը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում