Saturday, 25 07 2026
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից

Լատվիական ընկերությունը զենք է վաճառում Հայաստանին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի անվտանգության հարցերով վարչության երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյնլին Բաքվում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ լատվիական ընկերությունը զենք է վաճառում Հայաստանին։ Կոնֆերանսին մասնակցել են ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) և Բալթյան երկրների ներկայացուցիչները։

Կոնֆերանսում Հուսեյնլին հայտարարել է. «Այսօր Հայաստանն ի լուր աշխարհի հայտարարում է, թե Ադրբեջանը տենդագին սպառազինվում է։ Այսօր Հայաստանի զինված ուժերի անձնակազմը «48,884 մարդ է», իսկ Լեռնային Ղարաբաղինը՝ «45,000 մարդ»։ Միասին ստացվում է «93,000 մարդ»։ Մինչդեռ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը կազմում է «70,000 մարդ»՝ համաձայն 1992 թվականին ստանձնած պարտավորության։

Ադրբեջանի գնած սպառազինությունն «ուղղված է» էներգետիկ ենթակառույցների անվտանգության ապահովմանը։ Մինչդեռ Հայաստանը «միակողմանիորեն և անհիմն» Ադրբեջանին մեղադրում է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման մեջ։ Սակայն պետբյուջեների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանն ավելի ռազմականացված երկիր է։

Նախորդ տարի Հայաստանը գնել է 16,000, իսկ նախորդ տարիներին՝ 78,000 «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգ։ Ինչի՞ համար է նրան անհրաժեշտ այս զենքը։ Դա «վկայում է», որ Հայաստանը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի։ Հայաստանին զենք վաճառելու գործընթացում ներգրավված է լատվիական Latspeceksports ընկերությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում