Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Վենսի Երևան և Բաքու այցի աշխարհաքաղաքական ֆոնը բարդ է

Փետրվարի 11-ին ԱՄՆ փոխնախագահ Վենսն ավարտել է Հայաստան և Ադրբեջան այցը: Բաքվում նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է ռազմավարական համագործակցության Խարտիա, որի հիմնական դրույթները հրապարակված են և համակողմանի ու խորքային վերլուծության կարիք ունեն մանավանդ այն մասով, որ շոշափում են անվտանգության և պաշտպանության բանագավառը, ինչպես նաև՝ TRIPP նախագծին:

Նկատելիորեն բարդ է նաև Վենսի Երևան և Բաքու այցի միջազգային ու տարածաշրջանային ֆոնը: Երկօրյա լռությունից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը Միացյալ Նահանգների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների «թույլատրելիության» մասին միայն ընդհանուր բնույթի դիտարկում է արել և հավաստիացրել, որ Մոսկվան երկկողմ ձևաչափով շարունակելու է համագործակցել Երեւանի և Բաքվի հետ: Մինչ այդ, սակայն, ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը վճռականորեն ասել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության TRIPP նախագիծը հնարավոր չէ իրականացնել:

Վենսի հարավկովկասյան այցին պաշտոնապես չեն արձագանքել Իրանը և Թուրքիան: Եվ եթե Թեհրանի դեպքում դա «հասկանալի» է, մանավանդ որ Իրանն ինքը չափազանց լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ հետ, ապա Անկարայի լռությունը մտորելու տեղ է թողնում: Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Վենսի Երևանից Բաքու մեկնելու օրը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին գործուղվել է Օմանի մայրաքաղաք Մասկատ: Ի՞նչ ուղերձ է նա փոխանցել ամերիկյան կողմի հետ բանակցություններում միջմնորդ երկրին, կարելի է գնահատել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղայիի հայտարարությունից, որ Թեհրանը պատրաստ է իր միջուկային օբյեկտների «ցանկացած դիտարկման»:

Փետրվարի 11-ին, ինչպես ավելի վաղ կանխատեսել էինք, Հունաստանի վարչապետ Միցոտակիսը մեկնել է Թուրքիա: Կայացել է նրա և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանձնազրույցը, այնուհետեւ նրանք ներկա են գտնվել միջգերատեսչական համագործակցության Բարձրագույն խորհրդի նիստին: Կողմերն ստորագրել են առեւտրի, տնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին վերաբերող մի շարք փաստաթղթեր: Քաղաքական առումով այդ բանակցությունների նախնական կարեւորություն կարելի է համարել Էգեյան ծովում և Միջերկրականի արևելյան հատվածում առկա բարդ խնդիրները «իրավունքի հիման վրա լուծելու» համաձայնությունը:

Դիտարժան է, որ նույն օրերին Վաշինգտոնում է գտնվել Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Երուսաղեմում մտահոգված են, որ ԱՄՆ նախագահը «կարող է ոչ ցանկալի գործարք կնքել Իրանի հետ»: Իսրայելական կողմին հատկապես անհանգստացնում է այն, որ Իրանի նկատմամբ դիրքորոշում ընտրելու հարցում Դոնալդ Թրամփը «լսում է Թուրքիային, Կատարին և Եգիպտոսին»: Իրանի շուրջ իրավիճակը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, թուրք-հունական լարվածությունը և, իհարկե, ռուս-ամերիկյան դիվանագիտական շփումները Հայաստան-Ադրբեջան խաղաղության, Հարավային Կովկասում կայունության գործընթացի անմիջական «միջավայրն» են, որի «բարեխառնությունից» մեծապես կախված է նաև հայ-ամերիկյան պայմանավորվածությունների կատարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում