Friday, 10 07 2026
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային

Խամենեին «ընտրեց պատերազմը», Փեզեշքիանը «կհեռացվի՞»

Իրանա-ամերիկյան բանակցությունները չեղյալ են հայտարարվել: ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը, որ պետք է ներկայացներ Վաշինգտոնի դիրքորոշումը, վերադառնում է Մայամի: Այդ մասին հայտնել է իսրայելական ռուսալեզու vesty-ին և, հղելով Նաթանյահուի կառավարության իրազեկ աղբյուրներին, հավելել, որ «կողմերի միջև առկա են անհաղթահարելի տարաձայնություններ»: Այլ աղբյուրների տեղեկացվածությամբ, բանակցությունները չեղյալ են հայտարարվել այն բանից հետո, երբ Իրանը պնդել է, որ պատրաստ է բացառապես երկկողմ քննարկումների, բայց՝ միայն միջուկային ծրագրի շուրջ:

Վաշինգտոնում այդ «նախապայմանը անընդունելի են գնահատել»: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սահմանել է Իրանի հետ բանակցությունների օրակարգը՝ միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագիր, Մերձավոր Արևելքում իրանական պրոքսի զինված կազմավորումներ և ժողովրդի նկատմամբ իշխանությունների վերաբերմունք: Թեհրանը մերժել է քննարկել հրթիռային ծրագիրը, տարածաշրջանում իր արտաքին քաղաքականությունը և «երկրի ներքին գործերին միջամտությունը»:

Israel Inside-ը գրել է, որ բանակցությունների ձախողումը «կազմակերպել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երբ փետրվարի 3-ին նախ փորձել է աբորդաժի ենթարկել ԱՄՆ դրոշի ներքո նավարկող լցանավը, ապա ԱԹՍ ուղարկել «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի ուղղությամբ»: Երկու դեպքում էլ իրանական կողմը մատնվել է անհաջողության, որից «հետո արտաքին գործերի նախարար Արաղչին նախ առաջարկել է բանակցությունների վայրը Ստամբուլից տեղափոխել Օմանի մայրաքաղաք Մասկատ, իսկ երբ ամերիկացիները համաձայնել են, արդեն մերժել է առաջարկված օրակարգը»:

Որքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը, դժվար է ասել: Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները գոնե առերևույթ ձգտել է Իրանի հետ հասնել «համապարփակ գործարքի», բանակցություններ սկսելու համար շատ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, բայց վերջին պահին Թեհրանը ներկայացրել է ամերիկյան կողմի համար ապրիորի անընդունելի նախապայմաններ: Կարելի է վստահության բավարար չափաբաժնով ենթադրել, որ բանակցությունների ձախողումը պայմանավորված է Իրանի վերնախավում սուր մրցակցությամբ:

Երկրում բողոքի զանգվածային ցույցերի առթիվ նախագագ Փեզեշքիանը մի քանի անգամ ասել է, որ առկա իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին իշխանություններն են: Նա կառավարության անդամներին կոչ է արել լսել ցուցարարներին: Հունվարի 8-9- ին ցուցարարների դեմ զենք է կիրառվել, սպանվել են հազարավոր մարդիկ, այդ թվում և՝ երեխաներ: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ցուցարարներին անվանել է «ահաբեկիչներ», իսկ բողոքի ցույցերը՝ «սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կազմակերպած պետական հեղաշրջման փորձ»:

Բանակցությունները չեղյալ հայտարարելուց հետո կտրուկ բարձրացել է ԱՄՆ կողմից Իրանի դեմ ուժ կիրառելու հավանականությունը: Փորձագետների մի զգալի մասը գտնում է, որ այաթոլլա Խամենեին «ԱՄՆ և Իսրայելի հետ պատերազմը գնահատում է ներիրանական համերաշխության և կրոնապետության շուրջ կոնսոլիդացիայի հնարավորություն»: Դա նշանակում է, որ Խամենեիի և ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարության համար գերխնդիրը կրոնապետության պահպանումը և իշխանության տրանզիտի ապահովումն է: Աշխարհիկ նախագահ Փեզեշքիանը մեծ ընտրություն չունի, կամ պետք է միանա «մահ Ամերիկային, մահ սիոնիզմին» կարգախոսին, կամ՝ հրաժարական տա: Բայց մինչ այդ նրան «կարող են հեռացնել», քանի որ ինքը այաթոլլա Խամենեիին «չի հեռացրել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում