Friday, 24 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Միգրացիոն ոլորտի բարեփոխումները՝ արդի մարտահրավերներին դիմակայելու ամուր հիմք. ՀՀ-ն ու ԵՄ-ն ամփոփել են համատեղ ծրագրի արդյունքները

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հունվարի 22-ին մասնակցել է «Աջակցություն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականից մեկնարկած ծրագրի նպատակը միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումների հաջողությունն է։

Մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող Ռադիմ Զակը, նույն կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Ափոյանը, ոլորտի այլ դերակատարներ։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը բարձր գնահատելով Եվրոպական միության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունը՝ նշել է, որ ծրագրի շրջանակում հաջողվել է վերակազմակերպել միգրացիոն ոլորտի կառավարումը, ստեղծել արդի մարտահրավերներին դիմակայելու ամուր հիմքեր:

Նա ընդգծել է, որ ծառայությունն աջակցություն է ստացել գործունեության բոլոր ուղղություններով, ինչը էականորեն նպաստել է ինստիտուցիոնալ դիմակայության ձևավորմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով միգրացիայի և քաղաքացիության ոլորտում արձանագրված շոշափելի արդյունքներին՝ կարևորել է ՆԳՆ կառուցվածքում նոր ծառայության ինստիտուցիոնալացումն ու միգրացիոն գործընթացների լավարկումը։ Ընդգծելով մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ արդյունավետ երկխոսությունը՝ դեսպանը փաստել է, որ այն ներկայումս տարվում է բացառապես Հայաստանի հետ։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի տարածաշրջանային համակարգող Ռադիմ Զակը նշել է, որ Եվրոպական միության հետ ձևավորված փոխվստահությունը հաստատուն հիմք է համագործակցության շարունակականության և նոր ծրագրերի իրականացման համար։

Անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակում միջազգային լավագույն փորձի տեղայնացմանը, անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանն ու միգրացիոն ոլորտի թվայնացման գործընթացին վերաբերող հարցերի։

«Աջակցություն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումներին» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում