Tuesday, 14 07 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով

Պուտինը «կհռչակի» բազմաբևեռ աշխարհի տեսլականը

Հունվարի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է «բազմաբևեռ աշխարհի կառուցմանը երկրի մասնակցության հարցը»: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը և հատուկ թվարկել քննարկման մասնակիցներին՝ վարչապետ Միշուստին, Դաշնային ժողովի նախագահ Մատվիենկո, պետդումայի խոսնակ Վոլոդին, ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդև, նախագահի աշխատակազմի ղեկավար Վայնո, ԱԽ քարտուղար Շոյգու, նախագահի օգնական Պատրուշև, ՆԳ նախարար Կոլոկոլցև, ԱԴԾ տնօրեն Բորտնիկով, ԱՀԾ տնօրեն Նարիշկին:

«Այսօր մենք երկու հարց ունենք: Մեկը վերաբերում է անվտանգության ոլորտում ընթացիկ իրավիճակին, երկրորդը՝ բազմաբեւեռ աշխարհի կառուցմանը մեր մասնակցությանը և այդ կապակցությամբ անելիքներին» ,- Պուտինի ներածական խոսքից մեջբերել է ՏԱՍՍ-ը և հավելել, որ դրանից անմիջապես հետո նա դիմել է արտգործնախարար Լավրովին և «խնդրել, որ այդ կապակցությամբ ներկայացնի իր նկատառումները»:

Կրեմլի մամուլի ծառայությունը որեւէ այլ տեղեկություն չի փոխանցել, ինչից կարելի է եզրակացնել, որ քննարկված երկու հարցն էլ Ռուսաստանի նախագահի անմիջական վերահսկողության տիրույթում են և չափազանց կարեւորություն ունեն: Անցած շաբաթավերջին Կրեմլի հայտնի քաղտեխնոլոգ Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքական վակուում առաջանա, քանի որ այն կլցնեն Միացյալ Նահանգները, Արևմուտքը: Դուգինը բացահայտ ասել է, որ Ռուսաստանը չպետք է հաշտվի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ինքնիշխանության հետ:

Ռուսաստանի նախագահի խորհրդակցության մասնակիցների կազմը, որին արևմտյան որոշ լրատվամիջոցներ հեգնքնանքով «քաղբյուրո» են անվանում, վկայում է, որ Վլադիմիր Պուտինը նախապատրաստվում է հայեցակարգային որոշման մասին հայտարարության: Ըստ տեղեկությունների, նա «բազմաբևեռ աշխարհի» տեսլականը պետք է ներկայացներ Վալդայում, բայց «ամերիկյան կողմի հետ բանակցությունների պատճառով հետաձգել է»:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել են, որ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթկոֆի և Քուշների հետ առաջիկա օրերին կհանդիպի Դավոսում: Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ նրանք կայցելեն Մոսկվա և Ռուսաստանի նախագահին կներկայացնեն «ուկրաինական կարգավորման խմբագրված առաջարկությունը»: Ըստ երևույթին, Վլադիմիր Պուտինը նման հանդիպումը «նպատակահարմար» չի տեսել և լիազորել է, որպեսզի Կրեմլի պաշտոնական տեսակետը Սպիտակ տանը փոխանցվի Դմիտրիևի մակարդակով:

Նույն օրը հայտնի է դարձել, – այս տեղեկությունը հաստատել է Կրեմլի խոսնակ Պեսկովը,- որ Թրամփը Պուտինին առաջարկել է ընդգրկվել Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդում», որտեղ հրավիրվել են նաև հետխորհրդային երկու երկրների՝ Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները: Պեսկովն ասել է, որ Մոսկվայում Թրամփի առաջարկությունն «ուսումնասիրում են»: Մեծ է հավանականությունը, որ Պուտինը հրապարակային չի մերժի Թրամփի հրավերը, բայց և չի մասնակցի նրա նախագահությամբ «Խաղաղության խորհրդին»: Իսկ թե հանդիպակաց ի՞նչ կառաջարկի նա, պարզ կլինի, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի դեմ պատերազմի չորրորդ տարելիցի օրը կամ՝ դրան ընդառաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում