Friday, 10 07 2026
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

Ադրբեջանը վտանգել է Ռուսաստանի կովկասյան շահերը

Անցած տարեվերջին ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը պաշտոնական նամակով Ադրբեջանի գլխավոր դատախազին ծանուցել է, որ Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի աղետի փաստով հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է: Այդ առթիվ չափազանց ինտրիգային կարծիք է հայտնել Միլլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Ադրբեջանցի խորհրդարանականի համոզմամբ, մարդատար ինքնաթիռը խոցելու հրաման տրվել է, որպեսզի հետո «ամեն ինչ վերագրվի Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ռազմատենչությանը և այդպիսով Ադրբեջանի և Չեչնիայի միջև թշնամանք հարուցվի, բայց կանխածրագիրը չի ստացվել»:

Նման տեսակետ Բաքվից հնչում է առաջին անգամ: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում «ձնհալ» սկսվել է Վլադիմիր Պուտինի նախագահության առաջին շրջանում, երբ նա 2001թ. հունվարի 6-ին այցելել է Բաքու: Բանակցությունների արդյունքում կողմերն ստորագրել են «Բաքվի հռչակագիրը», որով Ռուսաստանը ճանաչել է Կովկասի անվտանգության հարցում Ադրբեջանի ռազմա-քաղաքական դերը:

Այդ փաստաթուղթն ստորագրելուց հետո Ադրբեջանը փակել է Բաքվում «Իչկերիայի հանրապետության ներկայացուցչությունը», հարյուրավոր չեչեն զինառյալներ, որ բժշկական օգնություն էին ստանում, արտաքսվել են: Չեչենական երկրորդ պատերազմում Ադրբեջանը դադարեցրել է իր տարածքով անջատողականներին զենքի և զինամթերքի մատակարարումները: Հետագա տարիներին Բաքվի և Գրոզնիի հարաբերությունները եղել են ջերմ-բարեկամական: Ռամզան Կադիրովը նույնիսկ Իլհամ Ալիևին անվանել է «եղբայր»:

Չեչնիան և Ադրբեջանը «թշնամացնելու ռուսաստանյան կանխածրագրի» մասին Մուսաբեկովի հայտարարությունը հազիվ թե նրա անձնական «տպավորությունն» է: Պետք է համոզված լինել, որ նա հրապարակայնացրել է պաշտոնապես մշակված տեսակետ, որի հասցեատերն, ամենայն հավանականությամբ, ոչ այնքան Վլադիմիր Պուտինն է, որքան՝ Ռամզան Կադիրովը: Ըստ էության, խնդիրը կարելի է դիտարկել ավելի խորքային առումով: Փաստացի Բաքուն Մոսկվային մեղադրում է Ադրբեջանի և Հյուսիսային Կովկասի իսլամադավան սուբյեկտների միջև «թշնամանք հրահրելու» մեջ:

Եթե այդ նարատիվը գնահատելու լինենք հակառակ տրամաբանությամբ, ապա կստացվի, որ Մոսկվայի համար Ադրբեջանի և ՌԴ հյուսիսկովկասյան ինքնավարությունների բարեկամությունը, մեղմ ասած, ցանկալի չէ: Իսկ դա քաղաքական իմաստ կունենա միայն մի դեպքում՝ եթե այդ բարեկամությունը վտանգում է Ռուսաստանի կովկասյան շահերը: Մուսաբեկովը միանշանակ պնդում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն այլևս «դաշնակցային չեն»: Ըստ նրա, Ադրբեջանն, իհարկե, Ռուսաստանի հետ «սրացումների չի գնա, բայց դիստանցավորումը կխորանա, թեև փոխշահավետ հարցերում կողմերը կպահպանեն համագործակցությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում