Monday, 13 07 2026
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել

Ըստ ՀՔԾ-ի` Ենգիբարյանի սպանությունը համաչափ էր, ըստ փաստաբանի` կյանքի իրավունքի խախտում

Որոշ առումով գրեթե նույն վիճակն է ս.թ.-ի հունիսի 14-ին մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում ոստիկանի արձակած կրակոցից մահացած Արման Ենգիբարյանի գործով: Նախապես տեղեկացնենք, որ ՀՔԾ-ն կարճել է գործի վարույթը` սահմանազանցում չտեսնելով ոստիկանի գործողություններում և համաչափ համարելով երկու կրակոցով «վնասազերծումը»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Էդմոն Մարուքյանը այս գործով էլ հանդես է գալիս որպես Արմանի հոր` Սերգեյ Ենգիբարյանի (որպես տուժողի իրավահաջորդի) շահերի ներկայացուցիչ, և նախաքննության սկզբից ևեթ փորձել է այդ կարգավիճակով ներգրավել գործում, սակայն ապարդյուն:

Է.Մարուքյանը պարզաբանեց խնդիրը. «Արման Ենգիբարյանը հետապնդվել է ոստիկանների կողմից և սպանվել է: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածով, որի նախաքննության ընթացքում Արման Ենգիբարյանի հարազատները և ես` որպես նրա հոր ներկայացուցիչ, որևէ կերպ մասնակից չենք դարձվել այդ գործի քննությանը: Հետագայում իմ բոլոր բողոքները և գրությունները մերժվել են` մասնակից դարձնելու մասին, ու նաև չի տրամադրվել ինձ քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը, որը ես իմացել եմ նրա հարցազրույցից:

Հետագայում, չունենալով այդ որոշումը, ես բողոքարկել եմ այն գլխավոր դատախազին, որի վերաբերյալ հսկող դատախազը որոշում է կայացրել` մերժել, սակայն իր մերժման գրության հետ ինձ է ուղարկել այն որոշումը, որն ինձ չէր տրամադրվում (ՀՔԾ-ն Ա.Ենգիբարյանին տուժող չի ճանաչել և կարգավիճակ չտալով նրա իրավահաջորդին` պատասխան գրության մեջ նշել է, որ վարույթը կարճելու մասին որոշման պատճենը տրամադրելու հիմք չկա.-Է.Մ.): Եվ ես օրենքով սահմանված կարգով, 7-օրյա ժամկետում բողոքարկել եմ այն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պատճառաբանելով, որ Արման Ենգիբարյանի սպանության գործով չի տարվել արդյունավետ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն և Արման Ենգիբարյանի սպանությունը Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի լույսի ներքո բացարձակապես անհրաժեշտ չի եղել: Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, ինչպես նաև մեր Սահմանադրությամբ ամրագրված` կյանքի իրավունքի խախտում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում