Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Վրաստանում ընդդիմության ցույցերի հետևանքով ոստիկաններ ու ցուցարարներ են տուժել, կան ձերբակալվածներ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է հոկտեմբերի 4-ի քաղաքային ընտրություններին զուգահեռ Թբիլիսիում անցկացված բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի բոլոր հինգ անդամների ձերբակալության մասին:

Այս մասին հայտնում է News Georgia-ն՝ մանրամասնելով, որ նրանք մեղադրվում են Վրաստանում կառավարությունը տապալելու կոչերի և խմբակային բռնություն կազմակերպելու մեջ:

«Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կազմակերպիչները բռնության կոչեր են հնչեցրել, և նման կոչերը շարունակվել են նույնիսկ հոկտեմբերի 4-ից առաջ: Ներքին գործերի նախարարությունը բազմիցս դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով ապահովել հանրահավաքի խաղաղ բնույթը և պահպանել օրենքը: Սակայն, հանրահավաքում բռնության կոչեր հնչելուց հետո, մի քանի մասնակիցներ և կազմակերպիչներ քանդել են Ատոնելիի վրա գտնվող նախագահական պալատի ցանկապատերը և փորձել են գրավել այն», – ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն:

Նշվում է, որ «խաղաղ հեղափոխության» նպատակով բողոքի ակցիան Թբիլիսիում անցկացվել է քաղաքային խորհրդի ընտրություններին զուգահեռ: Կազմակերպչական կոմիտեն Վրաստանի ներկայիս կառավարությունը հայտարարել է անօրինական և պահանջել է իշխանության խաղաղ փոխանցում: Կազմակերպիչների կոչից հետո որոշ ցուցարարներ փորձել են ներխուժել նախագահական նստավայր, որը գտնվում է բողոքի հիմնական վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Հատուկ ուժերը ցուցարարներին հետ են մղել արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների միջոցով։ Ցուցարարներն իրենց հերթին  ոստիկանության վրա  հրավառության համար նախատեսված նյութեր և քարեր են նետել։

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է Ներքին գործերի նախարարության 21 աշխատակցի և 6 ցուցարարի հոսպիտալացման մասին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում