Saturday, 11 07 2026
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ

Քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների կողմից ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցումները

Օգոստոսի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների կողմից ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման շուրջ։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը, ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ՝ ի դեմս ԱՏՁՄ-ի, ՏՀՏ Գործատուների միության, Ինժեներական ասոցիացիայի։

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Իր խոսքում նա անդրադարձ է կատարել ներմուծման և արտահանման ընթացիկ իրավիճակին՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակն է բացահայտել առկա խնդիրները և քննարկման միջոցով գտնել դրանց պարզեցման հնարավոր ուղիները:

«Չնայած պարբերաբար աշխատանքներ են տարվում այս գործընթացների հնարավոր դյուրացման ուղղությամբ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է շարունակել պետական հատվածի և մասնավոր ընկերությունների միջև համագործակցությունը՝ բացահայտելու առկա խնդիրները և մշակելու համատեղ ընդունելի լուծումներ»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը։

Քննարկման ընթացքում տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները թեմայի շուրջ ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկները, իսկ պետական կառույցների ներկայացուցիչները խոսել են հնարավոր լուծումների և դրանց իրականացման գործընթացների մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել ոչ երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգերի պարզեցմանը, ներկայացվել են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ լուծումների տարբերակներ։

Ամփոփելով քննարկումը՝ կողմերը կարևորել են նման հանդիպումների փոխադարձ արդյունավետությունը և պայմանավորվածություն ձեռք բերել քննարկումները նույն ձևաչափով շարունակելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում