Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Թունելի վերջում լույս է երևում․ Սպիտակ տան մամուլի քարտուղար

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը կհամակարգեն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ աշխատանքները՝ Պուտին-Զելենսկի հանդիպումն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Նա հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում արտահայտել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ երկկողմ հանդիպում անցկացնելու իր պատրաստակամությունը։

Լևիթը պարզաբանել է, որ Թրամփը խոսել է երկու առաջնորդների հետ, և նրանք աջակցել են ուղիղ բանակցությունների գաղափարին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ազգային անվտանգության թիմն աշխատում է այս հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ, քանի որ Թրամփը հակամարտության սկզբից ի վեր պաշտպանում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ դիվանագիտությունը՝ տարաձայնությունները լուծելու համար։

«Դոնալդ Թրամփը չի ցանկանում ևս մեկ ամիս սպասել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումների համար և կողմ է նոր շփումներին հնարավորինս շուտ։ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ կքննարկի Ուկրաինայի համար ընդունելի անվտանգության երաշխիքներ։ ԱՄՆ-ն չի բացառում օդային աջակցությունը որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիք։ Որպեսզի Ուկրաինայի վերաբերյալ «լավ գործարք» կնքվի, երկու կողմերն էլ պետք է որոշ չափով դժգոհ մնան»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ՝ Լևիթը շեշտել է, որ ուկրաինական հողում ամերիկյան զորքեր չեն լինի։

«Բայց մենք, անշուշտ, կարող ենք օգնել համակարգմանը և, հնարավոր է, ապահովենք անվտանգության այլ երաշխիքներ։ Ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում թունելի վերջում լույս է երևում։ Պուտինը համաձայնել է սկսել խաղաղության գործընթացի հաջորդ փուլը»,- ընդգծել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում