Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Քննչական կոմիտեի նախագահն այցելել է Լոռու մարզային քննչական ստորաբաժանումներ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այցելել է Լոռու մարզային քննչական ստորաբաժանումներ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել և ծանոթացել շենքային պայմաններին:

Խորհրդակցությանը մասնակցել են Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Գևորգյանը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանը, մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ Մարտիրոս Ավագյանը, Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնակատար Էդուարդ Վերմիշյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննչական բաժինների պետերը և քննիչները:

Էդվարդ Կարապետյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի երեք ամիսների ընթացքում Լոռու մարզային քննչական վարչության կատարված աշխատանքները։

Լոռու մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 4803 քրեական վարույթ, որից 434-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 684-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

2024 թվականի ընթացքում քննված 4803 քրեական վարույթից լուծվել է 4119-ի ընթացքը, որից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 542 քրեական վարույթ, 2090-ը կարճվել է, 319-ը միացվել է, 162-ն ուղարկվել է այլ մարմին, 1006-ով վարույթային և ապացուցողական գործողությունները համարվել են ավարտված:

Լոռու մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 3863 հաղորդում, որից 3733-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: Աճել է մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը, որը կազմել է 146 քրեական վարույթ:

2024 թվականի ընթացքում դատարան ուղարկված, ինչպես նաև՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 149 մլն 983 հզր 768 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 56 մլն 247 հզր 900 ՀՀ դրամը:

Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 40 քրեական վարույթ, որից 5-ն ուղարկվել է դատարան, 18-ը կարճվել է, 4-ը՝ միացվել, 1-ն՝ ուղարկվել այլ մարմին, 2-ի վարույթային և ապացուցողական գործողությունները համարվել են ավարտված, 10-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս։

Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 191 քրեական վարույթ, որից 18-ն ուղարկվել է դատարան, 95-ը կարճվել է, 8-ը միացվել է, 6-ն՝ ուղարկվել այլ մարմին, 36-ի վարույթային և ապացուցողական գործողությունները համարվել են ավարտված, 28-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

2024 թվականի ընթացքում Լոռու մարզային քննչական վարչությունում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 92 քրեական վարույթ, որից 3-ն ուղարկվել է դատարան, 8-ը կարճվել է, 47-ն ուղարկվել է այլ մարմին, 7-ը միացվել է, ևս 7-ը՝ պասիվացվել: 2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ քննվել է կոռուպցիոն բնույթի 21 քրեական վարույթ, որից 4-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 5-ը՝ կարճվել:

2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 59 քրեական վարույթ։

2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ առկա է եղել 1 տարի և ավելի ժամկետում քննվող 104 քրեական վարույթ:

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում լուծվել է 1 տարի և ավելի ժամկետում քննվող 22 քրեական վարույթի ընթացք, որից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 12-ը՝ կարճվել, 4-ը՝ պասիվացվել, 1-ով կասեցվել է հետապնդման ժամկետը, 1-ն ուղարկվել է այլ մարմին, 1-ը՝ միացվել։

2024 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում լուծվել է 1 տարի և ավել ժամկետում քննվող 92 քրեական վարույթի ընթացք։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 2072 քրեական վարույթ, որից 684-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից, իսկ 1388-ը ստացվել է 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննված 2072 քրեական վարույթից լուծվել է 937 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 653-ը:

Յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետը ևս ներկայացրել է 2024 թվականի ցուցանիշները:

Հաշվետու ժամանակահատվածում քննչական բաժնում քննվել է 400 քրեական վարույթ, որից 61-ը՝ 61 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2024 թվականի ընթացքում ստացվել է հանցագործության մասին 212 հաղորդում, որից 199-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատարան ուղարկված, ոչ արդարացնող հիմքով կարճված քրեական վարույթներով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 4 մլն 221 հզր 43 ՀՀ դրամ, որը ամբողջությամբ վերականգնվել է:

2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ստացվել է հանցագործության մասին 130 հաղորդում, որից 121-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում բաժնում քննվել է 265 քրեական վարույթ, որից 86-ը փոխանցվել է 2024 թվականից:

Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է կոռուպցիոն բնույթի և ընդերքի ապօրինի շահագործման դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության ընթացքում միջոցներ ձեռնարկել պետությանը պատճառված վնասը վերականգնելու և գույքի վրա արգելանք դնելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Արթուր Պողոսյանը կարևորել է ապօրինի անտառհատումների դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը և հանձնարարել է այդ կապակցությամբ սերտ համագործակցել իրավապահ այլ կառույցների հետ:

Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է նաև տևական ժամանակ քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգումը բացառելու անհրաժեշտությունը:

Հանձնարարվել է հետևողական լինել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքերը պարզելու հարցում, ներկայացնել առարկայական միջնորդագրեր՝ հատկապես անչափահասների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով, ինչպես նաև անչափահասների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության յուրաքանչյուր դեպքով կազմակերպել այցելություններ ուսումնական հաստատություններ, հանդիպում-քննարկումներ մանկավարժական գործունեություն իրականացնող աշխատակիցների և աշակերտների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում