Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Ֆասթ Բանկը հովանավորել է «Հուսո առագաստ» միջազգային փառատոնի հերթական միջոցառումը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս «Մետրո» թատրոնում կայացել է «Հուսո առագաստ»  հեղինակային երգի 11-րդ միջազգային փառատոնի նախընտրական փուլը: Մասնագիտական ժյուրին  60 հայտերից ընտրել է 21 հեղինակ կատարողների, որոնցից 13-ն անցել են փառատոնի եզրափակիչ փուլ։

«Հուսո առագաստ» միջազգային փառատոնի ժյուրիի նախագահ, երգահան Էդուարդ Զորիկյանը տեղեկացրել է, որ փառատոնի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու  հուլիսի 18-ից 20-ը Սևանում ․ «Այդ երեք օրվա ընթացքում կլինեն և՛ շփումներ, ծանոթություններ, վարպետաց դասեր՝ թե՛ ոկալի, թե՛ կիթառի։ Մի խոսքով, երեք օրն էլ շատ հագեցած է լինելու։ Երկու հիմնական համերգներ կլինեն, վերջին օրվա համերգը կլինի փառատոնի փակման գալա-համերգը», – ասել է նա:

«Հուսո առագաստ»  հեղինակային երգի մասնակիցներից 23-ամյա Լիանան մասնագիտությամբ դաշնակահարուհի է, առաջին անգամ է մասնակցել «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնին: Լիանան առաջիկայում նախատեսել է գրել շատ հեղինակային երգեր՝ ներկայանալով որպես հեղինակ-կատարող․ «Ակնկալիքները մեծ են, որովհետև արդեն իսկ ձեռք եմ բերել լավ ծանոթություն, ընկերներ: Հետոյի համար էլ, իհարկե, լավ փորձ է ինչ-որ բան սկսելու համար», – ասել է նա:

Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին է աջակցում փառատոնի իրականացմանը և շարունակում է մնալ  մշակութային նախաձեռնությունների կողքին։ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքի ակտիվացմանը և ստեղծագործ միջավայրի զարգացմանը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում