Friday, 10 07 2026
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային

Վրացական երազանքը փլուզվեց. Իվանիշվիլին կհեռանա՞

Ռուսաստանի և Աբխազիայի միջև «համաձայնագիր է ստորագրվել», որով նախատեսվում է աբխազական Օչամչիրայի շրջակայքում ստեղծել ՌԴ Սևծովյան նավատորմի նյութա-տեխնիկական ապահովման հեռանակայան: Այդ մասին ՏԱՍՍ-ի տեսասրահում հայտարարել է Աբխազիայի առաջնորդ Բադրա Գունբան: Ճշտող հարցին, թե արդյոք խոսքն Աբխազիայում Սևծովյան նավատորմի ռազմահենակայան ստեղծելու մասին չէ՞, Գունբան պատասխանել է, որ նյութա-տեխնիկական մատակարարման ապահովման հենակայան ստեղծվում է հատկապես Սևծովյան նավատորմի համար:

Ռուսաստանի կողմից Սևծովյան նավատորմի ռազմանավերի մի զգալի մասն Աբխազիա տեղափոխելու մասին տեղեկությունը մամուլում շրջանառվել է ռուս-ուկրաինական պատերազմից ամիսներ անց, երբ ուկրաինական կողմը մի քանի շատ ցավոտ հարվածներ է հասցրել Սևծովյան նավատորմի գլխավոր հենակայան Սևաստոպոլին: Այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել, բայց և չեն հերքվել: Աբխազիայի առաջնորդի հայտարարությունը փաստացի հաստատում է, որ Ռուսաստանը Սևծովյան նավատորմի, այսպես ասած պահուստային ռազմահենակայան է ստեղծում կամ արդեն իսկ ստեղծել է:

Բադրա Գունբան Աբխազիայի առաջնորդ է ընտրվել ներքաղաքական սուր մրցակցության պայմաններում: Աբխազական ընդդիմությունը նրա նախորդին՝ Ասլան Բժանիային, հրաժարական է պարտադրել որպես «ռուսական դրածոյի»: Ի պատասխան Ռուսաստանը դադարեցրել է Աբխազիային տրամադրվող բյուջետային օգնությունը, գրեթե լիովին դադարեցրել էլեկտրաէներգիայի մատակարարումը և աբխազական գյուղմթերքների ներկրումը: Նման ճնշմանը, բնականաբար, Աբխազիան դիմադրել չէր կարող:

Բայց առավել կարևոր է, թե ինչ է սպասվում ռուս-վրացական հարաբերություններին: Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրություններն անցել են աշխարհաքաղաքական-քաղաքակրթական բաժանարարի սկզբունքով: Իշխող «Վրացական երազանքի» նախընտրական խոստումներից հիմնականը երկրի տարածքային ամբողջականության խաղաղ ճանապարհով վերականգնումն էր: Երկրի փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ընտրողներին համոզել է, որ եվրոպական ընտրությունը տանում է Ռուսաստանի հետ ռազմական առճակատման, իսկ իր քաղաքական ուժը Վրաստանի ամբողջականությունը կվերականգնի դիվանագիտական ճանապարհով:

Ռուսաստանն այսօր փաստացի Աբխազիան վերածում է ռազմահենակայանի: Այդ նպատակին է ծառայում նաև Սուխումի օդանավակայանի վերագործարկումը: Աբխազիան միջազգայնորեն ճանաչված է որպես Վրաստանի տարածք: Ըստ էության՝ Ռուսաստանի ռազմահենակայաններն ստեղծվում են Վրաստանի տարածքում՝ առանց պաշտոնական Թբիլիսիի համաձայնության: Երկրի տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով վերականգնելու վրացական երազանքը վերջնականապես փլուզվել է: Ի՞նչ է սպասվում ռուս-վրացական հարաբերություններում: Վրաստանի կառավարությանը չի հաջողվում վերբեռնել Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը, իսկ Եվրամիության հետ բոլոր կապերը սառեցված են: Բիձինա Իվանիշվիլին կհեռանա՞, թե՞ Վրաստանը կտանի ԵԱՏՄ: Դա չափազանց կարևոր է նաև Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում