Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Սպանված զինծառայողների ծնողները չեն հավատում, որ իրենց զավակների գործերը կբացահայտվեն (տեսանյութ)

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ պետական պաշտոնյաները սկսել են ուշադրություն դարձնել բանակում սպանված զինծառայողների ծնողների բողոքներին, կազմակերպվում են մի շարք քննարկումներ և հնարավորություն է տրվում որդեկորույս ծնողներին իրենց բողոքը հնչեցնել ոչ միայն պետական գերատեսչությունների դռների մոտ, այլև` ներսում:

Երեկ էլ նման քննարկում կազմակերպվել էր Ազգային ժողովում: Իհարկե, ոչ թե հայրենի երեսփոխաններն են ցանկություն հայտնել հանդիպելու սպանված զինծառայողների ծնողների հետ, այլ այս հանդիպումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ: Քննարկմանը մասնակցում էին մարդու իրավունքների առաջին և ներկայիս պաշտպաններ Լարիսա Ալավերդյանն ու Կարեն Անդրեասյանը, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների նախագահներ Հրայր Կարապետյանը և Արամ Սաֆարյանը, ինչպես նաև ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:

Թեև քննարկմանը հրավիրվել էին նաև լրատվամիջոցներ, սակայն պարզվեց` Սամվել Նիկոյանը յուրահատուկ ֆոբիա ունի լրագրողներից և վերջիններիս ներկայությամբ չի կարողանում կառուցողական քննարկում անցկացնել: Նա տեսնելով տեսախցիկներ և լրագրողներ` միանգամից բողոքեց վերջիններիս ներկայությունից և պահանջեց վերջիններիս լքել աշխատասենյակը: Նա նշեց, որ ինքը տեղյակ չի եղել, որ լրագրողները ևս ներկա են լինելու այս հանդիպմանը` հավելելով, որ եթե ցանկություն կա նորմալ և արդյունավետ քննարկում կազմակերպելու, ապա լրագրողների մասնակցությունը ցանկալի չէ: «Հիմա մենք եկել ենք տեսախցիկների առաջ նկարահանվելո՞ւ, թե՞ հարցեր քննարկելու»,- ասաց նա: Մահացած զինվորների ծնողները, սակայն, նշեցին, որ իրենք դեմ չեն լրագրողների ներկայությանը, և կարծում են, որ վերջիններս որևէ կերպ չեն խանգարի քննարկմանը: Այդուամենայնիվ, ՀՀ մարդու իրավունքների առաջին և ներկայիս պաշտպանները խնդրեցին լրագրողներին դուրս գալ աշխատասենյակից: «Մարդու իրավունքների երկու պաշտպան ձեզ խնդրում են դուրս գալ, եթե երկուսը բավարար չեն, ապա խնդրե՞նք երրորդին էլ Բիշքեկից զանգահարել»,- ասաց Կարեն Անդրեասյանը` խոստանալով քննարկման մանրամասները մեկ ժամից ներկայացնել լրագրողներին…

Փակ դռների ետևում ընթացող քննարկումը բավականին բուռն էր, քանզի դռներից այն կողմ լսվում էին վրդովված ծնողների բողոքի ձայները, ավելին` քննարկման կեսից աշխատասենյակից բորբոքված դուրս եկավ սպանված զինծառայող Գեղամ Սերգոյանի հայրը` Ռոբերտ Միրզոյանը, իր ետևից շրխկացնելով դուռը: «Ես ավարտեցի իմ քննարկումը, ոնց չբորբոքվեի, բա իմ միակ զավակին տանեն գնդակահարեն ու էսօր ոչ մի բան չանե՞ն»,- նշեց սպանված զինվորի ծնողը և հավելեց. «Բանակում բարդակ է, գողականներն են, պապայի բալաները, որոնք իրենց բանակում «յախշի» են զգում, իսկ հասարակ ծառայողները այնտեղ դառնում են միջատներ, հրամանատարներն էլ կարող է չեստ ու զեկույցներ տան էդ պապայի բալաներին, էդ ա բանակը»: Նա նշեց, որ այս քննարկումից ինքը որևէ բան չէր ակնկալում, պարզապես մտածում էր, որ խոշոր կուսակցությունների անդամների մոտ էլ խնդիրը պետք է բարձրացնել. «ՀՀԿ-ն այսօր ղեկավարում է ամբողջ երկիրը, իսկ Նիկոյանը ՀՀԿ անդամ է… Ո՞վ է Հրայր Կարապետյանը` ՀՅԴ-ից և երկար տարիներ պաշտպանության հանձնաժողով է ղեկավարել, կամ ԲՀԿ անդամ Արամ Սաֆարյանը մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ է, ի՞նչ է անում, էսքան սպանում են, դիակը դիակի հետևից բերում են: Ի՞նչ է, նրանք ժողովրդի համար որևէ բան պիտի չանե՞ն, լավ, էս վիճակը մինչև ե՞րբ է շարունակվելու»:

Միրզոյանն ընդգծեց, որ դատարանին ներկայացված իր բոլոր միջնորդությունները, որոնք կօգնեին բացահայտել հանցագործությունը, չեն ընդունվում. «Բայց ես մինչև վերջ գնալու եմ, որովհետև ես քրեական հետախուզության ավագ օպերլիազոր եմ և հիմա անցել եմ թոշակի, ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ անելու, որն է աշխատանքային կարգը»: Սպանված զինվորի ծնողը բողոքեց նաև դատարաններից. «Ոնց ա՞ դատավորը անկախ, երբ իմ տղայի գործով դատավորն ինձ գալիս ասում է՝ դու գնում ես միտինգ, բա սա անկախ դատավո՞ր է, քեզ ինչ՝ ես ուր եմ գնում»: Նա նաև նշեց, որ ինքը որևէ մեկի հանդեպ հավատ չունի, քանզի ավելի բարձր ատյանից` Սերժ Սարգսյանի կողմից արված կարգադրությունն անգամ մինչ օրս արդյունք չի տվել. «ԱԺ-ից մենք ակնկալում ենք, որ ԱԺ բերեն ե՛ւ հանրապետության զինդատախազին, ե՛ւ գլխավոր դատախազին, բացեն բոլոր գործերն ու քննարկեն»:

Քննարկումից հետո անդրադառնալով Ռոբերտ Միրզոյանի գնահատականներին` ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը նկատեց. «Եթե ծնողը գտնում է, որ իր խնդիր չի լուծվելու, ապա ինչու է նախաձեռնել և եկել, այդ գործով կա դատապարտված, բայց, ըստ երևույթին, այլ բան է ծնողի մոտ դժգոհություն առաջացրել, այնպես որ, եթե անգամ 10 հոգու էլ դատապարտեն 15 տարվա կամ ցմահ ազատազրկման, միևնույն է, որևէ ծնողի դա չի կարող հանգստացնել, որովհետև ծնողը որդի է կորցրել»: Նիկոյանը նաև շեշտեց, որ ԱԺ-ն կփորձի անել հնարավորն իր լիազորությունների շրջանակում, որպեսզի այնպես անի, որ ծնողները գոհ մնան:
Նկատենք, որ թեև սպանված զինծառայողների ծնողները եկել էին քննարկմանը, սակայն նրանցից և ոչ մեկը չէր հավատում, որ նման քննարկումները լուծելու են իրենց խնդիրը: «Չեմ հավատում, մեր գործերը բացահայտելուն այս քննարկումները ոչինչ չեն տալու: Աստված տա, ես սխալվեմ, ու թող ինչ-որ բանով սրանք օգնեն, նույնիսկ այսօր ներկա յոթից մեկի գործը ռեալ բացահայտվի, նշանակում է՝ այսօրվա քննարկումը շատ արդյունավետ էր, ես դրանից էլ շատ շնորհակալ կլինեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց երեկ ԱԺ-ում բանակում մահացությունների վերաբերյալ կազմակերպված քննարկման մասնակից, սպանված զինվոր Տիգրան Համբարձումյանի հայրը` Բենիկ Համբարձումյանը: Նա նաև նշեց, թե չի հավատում, որ պաշտոնյաները և պատգամավորները պատրաստակամ են ընթացք և լուծում տալու այս բանակային սպանություններին:

Ըստ նրա՝ եթե պաշտոնյաները պատրաստակամ լինեին, ապա ծնողները միջնորդներ չէին փնտրի, որպեսզի նրանց հետ հանդիպեն, այլ հենց իրենք պաշտոնյաները կգտնեին ծնողներին. «Նրանք մեր տեղը գիտեն, գիտեն, թե ամեն հինգշաբթի մենք որտեղ ենք: Ի՛նչ պատրաստակամության մասին է խոսքը, երբ հասել է այն աստիճանի, որ մենք ենք եկել իրենց դուռը»: Բենիկ Համբարձումյանն ընդգծեց, որ պաշտոնյաների համար միևնույն է, նրանք կարող են լուրջ դեմքով նայել տեսախցիկին ու ինչ-որ բան ասել. «Հիշեք խոսքս, երկու ամիս հետո նորից այստեղ կհանդիպենք ու կքննարկենք այսօրվա արդյունքները: Համոզված եղեք, չեն էլ հիշելու»:

Սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հայրն էլ` Սուրեն Օհանջանյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ քանի դեռ Սերժ Սարգսյանն ու «Հանրապետական» կուսակցությունն են ղեկավարում Հայաստանը, բանակում կատարված որևէ սպանություն չի բացահայտվի. «Քանի դեռ այս իշխանություններն են կառավարում երկիրը, բանակում սպանությունները շարունակվելու են»: Նա նկատեց, որ դատաբժշկական կենտրոնը, որտեղից էլ տալիս են զինվորների մահացության եզրակացությունները, մի հանցավոր խումբ է, քննիչները, դատախազներն ու դատավորները համախմբվել են ու զինված ուժերը իրենց համար կերակրատաշտ են սարքել. «Բոլորը, ձեռքերը երկարած ու համախմբված, լափում են սպանված զինվորների արյունը, իսկ դրանց բոլորին հովանավորում է նախագահականը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»: Օհանջանյանն ասաց, որ նման քննարկումներին չի հավատում, պարզապես իր հոգու հանգստության համար է գալիս ու մասնակցում դրանց:

Նշենք, որ քննարկման ավարտից հետո Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ սպանված զինվորների ծնողները ՄԻՊ գրասենյակի հետ միասին պատրաստելու են կոնկրետ տեղեկանքներ յուրաքանչյուր գործի վերաբերյալ, ներկայացնելու են բողոքներն ու առկա խնդիրները, իսկ ՄԻՊ-ը այդ փաստաթղթերը փոխանցելու է ԱԺ պատգամավորներին, որից հետո համապատասխան հանձնաժողովները գրություն են ներկայացնելու այն մարմիններին, որոնցից սպանված զինվորների ծնողները դժգոհություն ունեն: Անդրեասյանը նշեց, որ սա գործընթացի սկիզբն է, և նման քննարկումները արդյունավետ կլինեն այն ժամանակ, երբ սևազգեստ ծնողներն այլևս տարբեր տեղերում չկանգնեն՝ իրենց բողոքն արտահայտելու:

Անժելա Խաչատրյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում