Friday, 24 07 2026
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Թրամփն ի՞նչ գնով կների Ալիևին

Նովրուզի առիթով շնորհավորելով Ադրբեջանին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլհամ Ալիևին հայտնել է, թե սպասում է երկու երկրների միջև համատեղ աշխատանքի: Թրամփի շնորհավորանքը շատերը գնահատեցին նրա ուշադրությանն արժանանալու Իլհամ Ալիևի համառ ջանքի արդյունք: Իսկ Ալիևն իսկապես ամեն ինչ անում էր Թրամփի ուշադրությանն արժանանալու համար:

Նա նույնիսկ պատրաստ էր «մատնագիր» անել Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ գործունեության թեմայով՝ պատրաստակամություն հայտնելով Թրամփի վարչակազմին փոխանցել Բաքվում ԱՄՆ ՄԶԳ գործունեության հետ կապված անօրինականությունների մասին տեղեկություններ: Այստեղ սակայն մի մի ուշագրավ հարց, որ Թրամփի վարչակազմը գուցե կարող է տալ Իլհամ Ալիևին: Եթե ԱՄՆ ՄԶԳ-ն Ադրբեջանում զբաղված էր ապօրինություններով, ապա ո՞ւր էին դրանց վերաբերյալ քրեական գործերը:

Ինչպե՞ս կարող էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Ադրբեջանում գործունեություն ծավալել ու զբաղվել ապօրինություններով, առանց տեղի իշխանության իմացության, մասնակցության, առնվազն՝ լուռ մասնակցության: Իսկ այդ լռությունն էլ, իհարկե, ունի իր գինը: Հետևաբար, Ալիևը Թրամփի վարչակազմին հայտնել է իր «հանցակիցների՞ն» մատնելու պատրաստակամություն: Ինչի՞ դիմաց, ուշադրությա՞ն, թե՞ ավելորդ հարցերից և պատասխանատվության վերաբերյալ հարցադրումներից խուսափելու համար:

Հնարավոր չէ, որպեսզի միջազգային որևէ կազմակերպություն որևէ երկրում ծավալի ապօրինի գործունեություն, թույլ տա անօրինականություններ՝ առանց տվյալ երկրի իշխանության գիտության, իմացության, լոյալության: Եվ առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի կենտրոնաձիգ, ամբողջատիրական կառավարմամբ երկրներին, ինչպիսին Ադրբեջանն է: Հետևաբար, եթե ԱՄՆ ՄԶԳ-ն Ադրբեջանում թույլ է տվել անօրինականություններ, ապա նաև Ադրբեջանի իշխանության թույլտվությամբ: Իլհամ Ալիևը, օրինակ, տեսնում է, թե ինչպես է Թրամփի վարչակազմը Ուկրաինայում ծախսված ամերիկյան փողերի, այդ թվում՝ ԱՄՆ ՄԶԳ գծով հատկացումների վերաբերյալ հարցեր ներկայացնում Ուկրաինայի իշխանությանը, թե՛ բաց հայտարարությունների, թե՛ բավականին թափանցիկ ակնարկների տեսքով:

Ուկրաինայում ԱՄՆ խաղադրույքը այժմ բարձր է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ այդպիսի հարցերի անհրաժեշտություն Վաշինգտոնը չի տեսնի նաև այլ ուղղություններով՝ հետագայում: Ալիևը, թերևս, հենց այդ մտավախությամբ է, որ ԱՄՆ նախագահի ընտրությանը Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո միանգամից անցավ ԱՄՆ ՄԶԳ դեմ գրոհի, նաև թիրախավորելով դեմոկրատական վարչակազմն ընդհանրապես: Դա նրա պատրաստակամությունն էր այսպես ասած «համագործակցել քննության հետ»՝ ակնկալելով դա որպես հանցանքը «մեղնացնող հանգամանք»: Բայց դա բավարար կլինի՞ Թրամփի ներողամտությունը հայցելու համար, թե՞ նա Բաքվից, այդուհանդերձ, կպահանջի շատ ավելի թանկ գին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում