Saturday, 25 07 2026
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում

Կովկասի վերաբերյալ ի՞նչ են ասել Ֆիդանին Ֆրանսիայում

Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի՝ Ֆրանսիա կատարած այցը, ըստ ամենայնի, անցել է հարաբերական փոխհամաձայնությամբ: Այդ եզրակացությունը հնարավոր է անել՝ դատելով Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունից: Դատելով հաղորդագրությունից՝ Ֆրանսիան անհրաժեշտ է համարել նախորդ ամիս Սիրիայի արևելքում տեղի ունեցած վայրագությունների քննությունը:

Միաժամանակ, անդրադառնալով Թուրքիայի ԵՄ անդամության թեմային՝ Ֆրանսիան հիշեցրել է Թուրքիայում ընդդիմության հանդեպ գործողությունները, ձերբակալությունները՝ նշելով, որ Ֆրանսիան հավատարիմ է մնում ժողովրդավարության արժեքներին: Պետք է եզրակացնել, որ Փարիզում այդ կերպ ֆրանսիական «նրբությամբ» փորձել են հասկացնել Անկարային, որ Եվրամիության անդամակցության հարցում Ֆրանսիայի աջակցությունը շատ հեռու է:

Ֆրանսիայի համար Թուրքիայի անդամակցության հարցում խնդիրը, իհարկե, ժողովրդավարությունը չէ: Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, ըստ էության, նշանակելու է Ֆրանսիայի ազդեցության նվազեցում: Եթե Անկարան, այդուհանդերձ, այսօր է կարողանում որոշակի բաներ թելադրել Եվրոպային, ապա պատկերացնել կարելի է, թե նրա լեզուն, որքան է երկար լինելու, երբ ունենա նաև ԵՄ «անդամատոմսը»:

Անշուշտ, Թուրքիա-ԵՄ հարաբերության մեխանիկան շատ կարևոր է Կովկասի ու, մասնավորապես Հայաստանի համար էլ, սակայն առավել կարևորն ու շոշափելին այն է, թե ինչ տեղ է ունեցել անմիջականորեն Կովկասի, և, մասնավորապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցը ֆրանս-թուրքական ԱԳ նախարարական հանդիպման օրակարգում: Փարիզի տարածած պաշտոնական հաղորդագրությունն այդ առնչությամբ հարաբերական է:

Դրանում նշվում է, որ՝ Կովկասի վերաբերյալ նախարարները շեշտել են, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների նորմալացումը՝ երկու պետությունների տարածքային ամբողջության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքով, պետք է հնարավորություն ընձեռի Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման և գործակցության տարածք: Մեծ հաշվով, ձևակերպումները բավականին ընդհանրական և ստանդարտ, խոշոր հաշվով դրանք դիվանագիտական ձևի մեջ են, բայց ինչ կա դրա ներքո, սա է հարցը:

Դրա ներքո կա՞ «Միջին միջանցք» ասվածի վերաբերյալ ընդհանուր պատկերացում ու համաձայնություն, թե՞ ոչ: Դիվանագիտական ստանդարտից դուրս որևէ ակնարկի բացակայությունը քողարկում է ինչ-որ համատեղ պլանավորո՞ւմ, թե՞ հակառակը, վկայում է ընդհանուր մոտեցումների բացակայության մասին: Եթե կա երկրորդը, ապա այդ դեպքում ինչպես է քողարկվելու Ֆրանսիայի հետ Ադրբեջանի կոնֆլիկտը կամ Բաքվի հակաֆրանսիական քաղաքականությունը:

Այդ իմաստով ուշագրավ կլինի հետևել, թե Փարիզում կայացած հանդիպման վերաբերյալ ինչ ռեակցիաներ են լինելու Բաքվի պրոպագանդայի միջոցներով: Օրինակ, Հայաստանի հետ սահմանը ժամանակավորապես՝ ընդամենը տասը օրով Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար բացելու հանգամանքը Բաքվում առաջացրել էր պրոպագանդիստական ջղաձգում: Ֆիդանի Ֆրանսիայի այցի վերաբերյալ առայժմ «լրատվական չեզոքություն» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում