Friday, 10 07 2026
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը

Սուդանի զինվորականները հայտարարել են երկրի մայրաքաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Սուդանի զինված ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել մայրաքաղաք Խարթումի նկատմամբ և ոչնչացրել քաղաքում կիսառազմական Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) մյուս դիրքերը: Այդ մասին հաղորդում է Al-Arabiya-ն:

«Մեր զորքերն այսօր հաջողությամբ և եռանդով մաքրել են Խարթումում ԱԱՈւ-ի հրամանատար Մուհամեդ Համդան Դագալոյի աշխարհազորային ահաբեկիչների դիմադրության վերջին օջախները», – ասվում է զինվորականների ներկայացուցիչ Նաբիլ Աբդուլայի՝ մարտի 27-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ:

Մարտի 26-ին Սուդանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանը ելույթ ունեցավ Խարթումի նախագահական պալատում, որը մինչ այդ զինվորականները հետ էին գրավել ԱԱՈւ-ից, և հայտարարեց, որ մայրաքաղաքն ազատ է ԱԱՈւ-ից:

Ըստ տարբեր աղբյուրների՝ ԱԱՈւ-ի ջոկատներն այժմ նահանջում են դեպի հարավ։ Դրա հետ մեկտեղ, ԱԱՈւ-ն դեռևս մի շարք դիրքեր է պահում մայրաքաղաքին հարակից Օմդուրման քաղաքում։

ԱԱՈւ-ն խոստացել է, որ «նահանջ կամ կապիտուլյացիա» չի լինի և վստահեցրել, որ իրենց ուժերը կվերաբաշխվեն միայն նոր դիրքերում:

Սուդանում զինված հակամարտությունը զինվորականների և ԱԱՈւ-ի միջև շարունակվում է 2023 թ. ապրիլի 15-ից: Հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 28 000 մարդ: Ավելի քան 14 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տունը։

Ներկայումս զինվորականները վերահսկում են Սուդանի հյուսիսը և արևելքը, ԱԱՈւ-ն՝ երկրի հարավը և Դարֆուրի գրեթե ողջ տարածաշրջանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում