Monday, 13 07 2026
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Հայ-վրացական ֆուտբոլի քաղաքական տողատակերը

Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման առիթով նախօրեին Երևան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Դատելով սոցցանցային գրառումներից, որ արել էր նաև Հայաստանի պաշտպանության նախարարը, Վրաստանի վարչապետից բացի Երևան էր ժամանել նաև Վրաստանի պաշտպանության նախարարը: Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները միասին են դիտել խաղը՝ Հանրապետական մարզադաշտում: Ցավոք, ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի հավաքականը զիջեց Վրաստանի ազգային թիմին՝ 0:3 հաշվով:

Հարկ է նկատել, որ հաշիվը, թերևս, արտացոլում է այսօր թիմերի խաղամակարդակի տարբերությունը: 3 օր անց Թբիլիսիում կլինի պատասխան խաղը: Հայաստանի պաշտոնյաները կմեկնե՞ն այն դիտելու, ինչպես Վրաստանի ղեկավարներն էին ժամանել Երևան, թե՞ առաջին խաղի հաշիվը փակում է ինտրիգը: Բայց արդյո՞ք միայն ֆուտբոլային ինտրիգն էր Վրաստանի վարչապետին ու պաշտպանության նախարարին բերել Երևան, թե՞ ֆուտբոլն առիթ էր, որն օգտագործվել է Երևանի և Թբիլիսիի միջև այլ թեմաներից խոսելու համար: Ըստ այդմ՝ գուցե Հայաստանի պաշտոնյաների կիրակնօրյա այցը Թբիլիսի կախված է նրանից, թե Երևանում որքան սպառիչ է եղել խոսակցությունը, քննարկվել են բոլո՞ր հարցերը, թե՞ կա պայմանավորվածություն Թբիլիսիում շարունակելու մասին:

Իսկ իրադարձությունների զարգացումը Կովկասում և դրա շուրջ այնպիսին է, որ քննարկելու թեմաները ոչ միայն բավականին առատ են, այլ նաև ավելանում են գրեթե ամեն օր: Իսկ Հայաստանն ու Ռուսաստանը 2024 թվականի հունվարից սահմանել են հարաբերության նոր կարգավիճակ՝ ռազմավարական գործընկերություն, որը, բնականաբար, ենթադրում է նաև կոմունիկացիայի նոր ռեժիմ ու բնույթ: Վրաստանի վարչապետը Հայաստանում էր նաև հունվարի 30-ին: Տեղի ունեցավ միջկառավարական խորհրդի նիստ:

Դրանից օրեր առաջ նա այցելել էր Բաքու, որտեղ հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի առաջմղմանը: Կոբախիձեն հայտարարել էր նաև, որ Վրաստանն առաջարկում է Երևանին ու Բաքվին տնտեսական եռակողմ գործակցություն, թեև չէր մանրամասնել այդ առաջարկը: Վրաստանի վարչապետը ֆուտբոլային խաղի առիթով Երևան է ժամանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարություններից օրեր անց: Ընդ որում՝ ուշադրության է արժանի, որ նրա այցի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է անում ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում՝ առաջարկելով Իլհամ Ալիևին սկսել խորհրդակցություններ պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ:

Առաջին հայացքից բոլորովին անիմաստ ու անտեղի առաջարկ, եթե լսում ենք, թե ինչ հայտարարություններ ու նախապայմաններ է առաջ քաշում Ադրբեջանը: Իսկ արդյո՞ք Հայաստանի վարչապետի գրառումը որոշակի «նախաբան» էր Վրաստանի վարչապետի այցից առաջ և Թբիլիսիի միջոցով կարող է Բաքու փոխանցվել որոշակի ավելի դետալային բովանդակություն: Մյուս կողմից, Հայաստանի և Վրաստանի համար իրավիճակն ունի այլ շեշտադրումներ ու շերտեր՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի առավելապաշտ դիրքավորումը, անկասկած, չի արտացոլում լոկ Հայաստանի հանդեպ դիրքորոշում և վերաբերմունք:

Այդ դիրքավորումը Բաքվի ռեգիոնալ հավակնության մի մաս է, որը, այո՛, հակամարտությամբ պայմանավորված առավել սուր և ցցուն դրսևորում ունի Հայաստանի հանդեպ, բայց, անկասկած, իր ամբողջության մեջ ներառում է նաև Վրաստանը: Ադրբեջանը հավակնում է ռեգիոնալ «վերակացուցի» դերի, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի հանդեպ ռազմավարական գերակայություն հաստատելու դեպքում, Ադրբեջանը, իհարկե, ձեռնամուխ է լինելու Վրաստանը ռազմավարական ենթակայության դաշտ բերելուն:

Վրաստանը, իհարկե, հիանալի է պատկերացնում այդ խնդիրներն ու մարտահրավերները, ու թեև ամեն կերպ խուսափում է դրանք «հրահրելու» ռիսկ պարունակող մոտեցումներից՝ փորձելով կառավարել Ադրբեջանի հետ հարաբերությամբ, այդուհանդերձ, ռազմավարական իմաստով Թբիլիսիի համար նույնքան կարևոր է Կովկասում խաղաղության և անվտանգության նոր համակարգի հավասարակշռվածության հարցը, որքան այն կենսական է Երևանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում