Saturday, 25 07 2026
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

2024-ին Հակակոռուպցիոն դատարան ներկայացված և քննվող գործերով հօգուտ Հայաստանի պահանջվում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 346 անշարժ գույք

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2024 թվականի ընթացքում սկսել է 163 ուսումնասիրություն (2023 թվականին՝ 82): Վարչության գործունեության օրվանից մինչ այսօր Հակակոռուպցիոն դատարան ներկայացված և ներկայում քննվող հայցադիմումների թիվը 136-ն է, որոնցից 21-ով դատարանի կողմից արդեն կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, և անցում է կատարվել բուն դատաքննության փուլին. ներկայում հետազոտվում են ապացույցները:

Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Միայն 2024 թվականին Հակակոռուպցիոն դատարան ներկայացված և ներկայում քննվող գործերով հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 346 անշարժ գույք, 71 շարժական գույք և 85 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 միլիոն 344 հազար դրամ:

2024 թվականին ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը կազմում է 100 միլիարդ 354 միլիոն 660 հազար դրամ: Իսկ ընդհանուր առմամբ, դատարաններում քննվող 136 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույքեր, 359 իրավաբանական անձանցում մասնակցություններ, դրամական պահանջը կազմում է ավելի քան 527 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր հայցագինը՝ շուրջ 600 միլիարդ դրամ է (այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ներկայում ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքն է պարզված, պարզված չեն նաև իրավաբանական անձանցում մասնակցությունների արժեքները):

2024 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցից մեկով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք (որի շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ), իսկ մյուս 3 հաշտության համաձայնություններով՝ փոխանցման է ենթակա ընդհանուր 858 միլիոն 972 հազար դրամ, որից 2024 թվականին փոխանցվել է 515 միլիոն դրամը: Կնքված հաշտության համաձայնությունների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 2 միլիարդ 877 միլիոն 372 հազար դրամ (2023 թվականին հաշտության համաձայնությունների կնքման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 102 միլիոն դրամ, իսկ փոխանցված դրամական միջոցները՝ 80 միլիոն դրամ):

2024 թվականի ընթացքում դատարանի կողմից կայացվել են հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու մասին 1 և մասնակի բավարարելու մասին 4 վճիռներ:

Օրինական ուժի մեջ է մտել հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ: Օրինական ուժի մեջ մտած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առաջին վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ (ընդհանուր 300 միլիոն 650 հազար դրամ միջին շուկայական արժեքով): Բռնագանձման ենթակա 50 հազար 720 եվրոյին համարժեք դրամն ու 878 հազար դրամն արդեն փոխանցվել են վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ մնացած՝ 55,8 միլիոն դրամի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել կատարողական թերթ ստանալու դիմում, որը ստացվելուց հետո կուղարկվի հարկադիր կատարման:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում