Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Իսկ եթե Ալիևն էլ գնա հանրաքվեի՞

Քաղաքական և հանրային բազմաթից գործիչներ պահանջում են հրապարակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթի համաձայնեցված տեքստը: Կարծիքներ են հնչում, որ այն պետք է դրվի հանրաքվեի, քանի որ սահմանադրությամբ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ նա իրացնում է ինչպես իր ընտրած ներկայացուցիչների, այնպես էլ հանրաքվեի միջոցով:

Հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագրի» կամ «հարաբերությունների հաստատման համաձայնագրի» տեքստում, ամենայն հավանականությամբ, «սև կատու փնտրելու» անհրաժեշտության չկա. միջազգային կամ միջպետական այդ կարգի ցանկացած փաստաթուղթ ֆորմալ առումով կողմերի համար սահմանում է համարժեք պարտավորությունների, նրանց վերապահում նույնական իրավունքներ:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման «հինգ սկզբունքները» Բաքուն հրապարակայնացրել է ուղիղ երեք տարի առաջ՝ 2022 թվականի մարտի 14-ին: Ըստ այդմ՝ կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելությունը և քաղաքական անկախությունը, ինչպես նաև հաստատում, որ իրարից տարածքային պահանջներ չունեն և իրավական պարտավորություն են ստանձնում ապագայում մեկը մյուսին նման պահանջ չներկայացնել:

Բաքվի ներկայացրած հաջորդ սկզբունքը վերաբերում է մեկը մյուսի անվտանգությանը սպառնալիքից, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուժի սպառնալիքի կիրառումից և առհասարակ ՄԱԿ-ի Կանոնադրությանը հակասող այլ հանգամանքներից փոխադարձաբար ձեռնպահ մնալուն: Մյուս երկու սկզբունքները սահմանազատման և սահմանագծման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, տրանսպորտային կոմունիկացիաների բացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կապերի հաստատման մասին է:

Տրամաբանությունը հուշում է, որ այդ սկզբունքները, բացառությամբ կոմունիկացիաների վերաբացումը, հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի կամ համաձայնագրի տեքստում արտացոլված են: Մի րոպե ենթադրենք, որ փաստաթղթում կա այսպիսի հոդված.«Բարձր պայմանավորվող կողմերը հրաժարվում են միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններից և իրավական պարտավորություն ստանձնում ապագայում փոխադարձաբար նման պահանջ չներկայացնել»:

Իսկ փաստաթղթի տեքստի վերջնական համաձայնեցման մասին ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ ասված է, որ պայմանագիրը կստորագրվի, եթե Հայաստանը վերացնի իր սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը: Տեսականորեն ընդունենք, որ Հայաստանի սահմանադրության նախաբանը, «իրոք Բաքվի համար խնդրահարույց է», իսկ Ադրբեջանն ինչպե՞ս և իրավական ի՞նչ ակտով է պարտավորվելու, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չունի և ապագայում էլ չի ներկայացնելու:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների «մութ սենյակի սև կատուն» այստեղ է: Ադրբեջանի «Պետական անկախության վերականգնման մասին» 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված ակտը, որ այդ երկրի սահմանադրության անբաժանելի մասն է, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում այնքանով, որ Ադրբեջանն ընդունում է 1918-20 թվականների գոյություն ունեցած Դեմոկրատական հանրապետության իրավահաջորդությունը, իսկ այդ դե ֆակտո պետությունն ինքնահռչակվել է ցարական Ռուսաստանի նախկին Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների տարածքում:

Բաքուն ինչպե՞ս է վերացնելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տևական խաղաղության հաստատման այս գլխավոր խոչընդոտը: Սահմանադրական հանրաքվե՞ է անցկացնելու: Իրավիճակի ինտրիգն այն է, որ եթե Ադրբեջանը պայմանագրով ճանաչում է Ալմաթիի Հռչակագրով միջազգային լեգիտիմություն ստացած՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այդ պահի դրությամբ գոյություն ունեցած սահմանները, ապա փաստացի ընդունում է Ադր. ԽՍՀ իրավահաջորդություն: Խոսել Հայաստանում պայմանագրի նախագիծը հանրաքվեի դնելու մասին, ենթադրում է առիթ տալ, որ նույն քայլին դիմի նաև Ադրբեջանը:

Ալիևը բռնապետ է, բայց նման վճռորոշ հարցում կարող է «պապից ավելի կաթոլիկ» դառնալ և գնալ հանրաքվեի՝ ինքն էլ ծավալելով Հայաստանի հետ պայմանագիրը մերժելու քարոզչություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում