Friday, 10 07 2026
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին
08:50
Ճապոնիային հզոր թայֆուն է մոտեցել

Իլհամ Ալիևը՝ «Աբրահամի ուխտավո՞ր»

Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը տեղեկացնում է, որ մարտի 17-ին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը ներկայացուցչական պատվիրակությամբ մեկնում է Իսրայել։ Մինչ այդ հայտնի է դարձել, որ Հայֆայից իննսուն կիլոմետր դեպի հյուսիս՝ Միջերկրական ծովի իսրայելական «տնտեսական գոտում» գազի պաշարների հետախուզող ամերիկյան «Շևրոնը» համաձայնություն է տվել, որպեսզի ադրբեջանական Socar ընկերությունը կոնսորցիումի մասնակից լինի:

Հայտնի չէ՝ այդ համաձայնությունն արդեն փաստաթղթավորվա՞ծ է, թե՞ իրավական տեսք կստանա Ջաբարովի Երուսաղեմ այցի ընթացքում: Փոխարենը տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ հրեական համայնքների ավելի քան քառասուն հոգևոր առաջնորդներ նամակով դիմել են նախագահ Դոնալդ Թրամփին և առաջարկել, որ նա պաշտոնավարման առաջին շրջանում նախաձեռնած, այսպես կոչված «Աբրահամի ուխտի» նոր մասնակիցների շարքում դիտարկի նաև հետխորհրդային իսլամադավան երկրներին, առաջին հերթին՝ Ադրբեջանին, Թուրքմենստանին և Ուզբեկստանին:

«Աբրահամի ուխտի» նպատակը Մերձավոր Արևելքում արաբական երկրների և Իսրայելի միջև հակասությունների հաղթահարումը, համագործակցության հաստատումն է: Թրամփի նախագահության առաջին շրջանի կարևոր ձեռքբերում է համարվում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Իսրայելը նորմալ հարաբերություններ ունի Եգիպտոսի, Կատարի, Արաբական Միացյալ էմիրությունների և Հորդանանի հետ:

Ադրբեջանը վերջին շրջանում բավական սերտ կապեր է հաստատել Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ: Անցյալ շաբաթ, սակայն, Ալիևը հարկադրված էր արտաքին գործերի նախարար Բայրամովին գործուղել Ջիդա, որտեղ Իսլամական համերաշխության կազմակերպությունը գումարել է արտգործնախարարների խորհրդաժողով: Իր ելույթում Ջեյհուն Բայրամովը, թեև շատ զգուշավոր ձևակերպումներով, այնուամենայնիվ, դեմ է արտահայտվել Գազայի բնակչությունը տարհանելու իսրայելա-ամերիկյան ծրագրին և պաշտպանեց Պաղեստինի անկախ պետություն կառուցելու՝ Արաբական լիգայի երկրների դիրքորոշումը:

Այս ֆոնին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի Երուսաղեմ այցն առաջին հայացքից արտառոց է: Գազայի և Պաղեստինի հարցում իսրայելա-ամերիկյան ծրագրավորումներին «հակադրվող» Ադրբեջանը չի կարող Իսրայելի ռազմավարական գործընկերը լինել: Գործնականում, մինչդեռ, հակառակ պատկերն է:

«Աբրահամի ուխտին» Ադրբեջանի ներգրավման կանխածրագիրն սկզբունքորեն պետք է հանդիպի ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի դիմադրությանը, քանի որ արաբական աշխարհի հետ Իսրայելի «պատմական հաշտությունը» շոշափելիորեն կրճատում է Մերձավոր Արևելքում Մոսկվայի և Անկարայի ազդեցության սահմանները:

Մարտի 5-ին Իլհամ Ալիևը գտնվել է Անկարայում: «Աբրահամի ուխտին» Ադրբեջանի ներգրավվածության հեռանկարը Թուրքիայի նախագահի հետ նա քննարկե՞լ է: Դիտարժան է, որ Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկման մասին առաջին տեղեկատվությունը Թուրքիայի էներգետիկայի նախարարը հնչեցրել է Մոսկվայից՝ ՌԴ պաշտոնակցի և փոխվարչապետի հետ բանակցություններից հետո:

Ըստ ադրբեջանական մամուլի՝ այդ գազատարն ունի Նախիջևանի արտադրական ներուժը կիրարկելու նշանակություն, որ կարող է «գրավիչ լինել» նաև Միացյալ Նահանգների համար: Իսրայելի հետ տնտեսական նոր ծրագրերը, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը տանում է Երուսաղեմ, համաձայնեցվա՞ծ են Մոսկվայի և Անկարայի հետ: Ալ-Աքսա մզկիթի մասին, Սիրիայում Նաթանյահուի էքսպանսիոնիստական նկրտումների մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, երևում է, զուտ «ֆոնային» են: Միջերկրական ծովի իսրայելական հատվածում հետախուզված գազի պաշարները գնահատվում են մոտ կես միլիարդ խորանարդ մետր: Իսրայելը կարող է լինել Եվրոպայի էներգակիրների մատակարար: «Աբրահամի ուխտին» Ադրբեջանի ներգրավվածությունը, հավանաբար, ուղղված է Մոսկվայից Իլհամ Ալիևի կախվածության թուլացմանը: Բայց դա միաժամանակ հնարավորություն է, որպեսզի նա հաղթահարի Էրդողանի «կրտսեր եղբոր» բարդույթը: Թուրքիան Ադրբեջանը կհանձնի՞ «սիոնիստներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում