Friday, 10 07 2026
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

Բազմաթիվ երկրներ և կառույցներ կոչ են արել պատասխանատվության ենթարկել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունների մեղավորներին

Աշխարհի մի շարք երկրներ և կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Չինաստանը դատապարտել են Սիրիայում տեղի ունեցող բռնությունները՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։

Դատապարտելով Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը կոչ է արել հետաքննել քաղաքացիական անձանց մահապատիժները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

«Համակարգված հարձակումներից հետո մենք ծայրահեղ անհանգստացնող տեղեկություններ ենք ստանում ընտանիքների, այդ թվում՝ կանանց, երեխաների և վիրավոր զինվորականների սպանությունների մասին։ Բոլոր սպանությունները և այլ խախտումները պետք է օպերատիվ, թափանցիկ և անաչառ հետաքննվեն, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան», – ասվում է Տյուրկի հայտարարության մեջ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատապարտել է Սիրիայի արևմուտքում տեղի ունեցած սպանությունները և Վաշինգտոնի աջակցությունն է հայտնել երկրում կրոնական և էթնիկ փոքրամասնություններին։

«Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական ​​իսլամիստ ահաբեկիչներին, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստներին, որոնք վերջին օրերին մարդկանց սպանել են Սիրիայի արևմուտքում։ Միացյալ Նահանգները կանգնած է Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների կողքին, այդ թվում՝ քրիստոնյա, դրուզական, ալաուիական և քրդական համայնքների, և ցավակցություն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին։ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն սիրիական փոքրամասնությունների այս ջարդերի մեղավորներին», – նշել  է նա։

Իր հերթին Ֆրանսիան դատապարտել է Սիրիայի Տարտուս, Լաթաքիա և Հոմս նահանգներում «լրջագույն բռնությունները, որոնց թիրախում են հայտնվել խաղաղ բնակիչները և բանտարկյալները՝ կրոնական հիմունքներով»։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ կոչ է արել «սիրիական անցումային իշխանություններին ապահովել անկախ հետաքննություններ՝ բացահայտելու այս հանցագործությունների ամբողջական հանգամանքները և դատապարտելու մեղավորներին»:

Գերմանիայի ԱԳՆ-ն  նույնպես դատապարտել է բռնության աճը Սիրիայում՝ կոչ անելով վերադառնալ քաղաքական գործընթացին և կայունացնել իրավիճակը երկրում։

«Երկրի ապագան պետք է լինի բոլոր սիրիացիների ձեռքում՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, կրոնից և սեռից, և զերծ արտաքին ապակայունացման փորձերից», – նշվել է նախարարության հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ Եվրամիությունը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ նշելով, որ «քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում՝ միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք համապատասխանությամբ»։

Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սիրիական Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է սադրանքներ, որոնք ուղղված են խաթարելու սիրիական նոր իշխանությունների ջանքերը։

Չինաստանի ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի ափամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ կոչ անելով հարգել քաղաքական գործընթացը։

Ըստ սիրիացի ակտիվիստ Լաբիբ ալ-Նահասի, որը վկայակոչում է հետախուզական տվյալները, տեղի ունեցածին աջակցում է լիբանանյան «Հեզբոլլահ»-ը։ Իր հերթին շիա «Հեզբոլլահ» կազմակերպությունը Սիրիայում շարունակվող հակամարտության վերաբերյալ հայտարարել է, որ կտրականապես մերժում է իր հասցեին հնչող անհիմն մեղադրանքները։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 անդամ, նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից և 830 խաղաղ բնակիչ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում