Saturday, 25 07 2026
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա

Կոչ, որը չի շարժի Բաքվի ունքը

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը հայտնել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին։ Անշուշտ, դա ողջունելի հայտարարություն է, բայց այդ հայտարարությունը ոչ թե խոսում է Բաքվում պահվող հայ պատանդների խնդրի լուծմանը միջազգային ուժեղ աջակցության, այլ գործնականում դրա բացակայության մասին: ՄԱԿ գերագույն հանձնակատարի հայտարարությունն Ադրբեջանում, ըստ ամենայնի, առաջացնում է քմծիծաղ:

Ադրբեջանը իրեն թույլ է տալիս չկատարել միջազգային դատական ատյանների որոշումները: Մտածել, թե Բաքվի «ունքը շարժվելու» է ՄԱԿ գերագույն հանձնակատարի հայտարարություններից, մոլորություն է: Եվ այստեղ, իհարկե, խնդիրը գերագույն հանձնակատարը չէ: Նա, ըստ էության, չի էլ կարող ավելին: Խնդիրն այն է, որ մենք, թերևս, պետք է չունենանք ավելի պատրանքներ, կապված ընդհանրապես միջազգային հանրություն ասվածի, միջազգային կառույցների, դատարանների, ատյանների հետ:

Դրանք չկան, չեն գործում, դրանք դե ֆակտո փլուզված են, կամ բացարձակապես ենթակա են աշխարհաքաղաքական շահերին, որոնց համեմատությամբ Բաքվում պահվող հայ պատանդների հարցն այսօր չափազանց փոքր է: Հետևաբար, եթե մենք դիտարկում ենք հարցի իրական լուծում գտնելու հնարավորությունը, ապա մտածողության «վեկտորը» պետք է լինի հենց այն ուղղությամբ, թե ինչպես ենք խնդիրը տեղավորում շահերին այնպիսի համակարգի շրջանակում, որը կամ կբերի որևէ փոխհամաձայնության և այդ կերպ խնդրի լուծման, կամ կբերի Ադրբեջանի վրա այնպիսի քաղաքական ճնշման, որ Բաքուն ինքը կփնտրի լուծում՝ ճնշումից ազատվելու համար:

Ինչպես լուծել այդ խնդիրը: Դա, իհարկե, ամենից բարդն է, բայց, ըստ էության, միակ ճանապարհը և տարբերակը: Այլը պրակտիկորեն գոյություն չունի, որովհետև այսօր գոյություն չունի միջազգային իրավական համակարգ, գոյություն չունի աշխարհակարգ, որտեղ գործում են իրավունքի ուժի վրա կառուցված սկզբունքներ: Այսօր առավել քան երբևէ գերակայում է ուժի իրավունքը: Հետևաբար, խնդիրները լուծվում են կամ ուժով, կամ շահերի որևէ ուժային համակարգի համադրելիությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում