Friday, 24 07 2026
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Հայաստանի ռազմավարական պատասխանը Մոսկվայի նոր ինտեգրացիոն խաղին

ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի՝ նախօրեին Պետդումայում արած հայտարարությունը նոր «Եվրասիական ինտեգրացիոն կառույց» ստեղծելու մասին վկայում է Կրեմլի աճող անհանգստությունը տարածաշրջանում իր ազդեցության նվազման վերաբերյալ։ Ուկրաինայի պատերազմում ստեղծված փակուղին, ԵԱՏՄ-ի ներսում հակասությունները և ԱՊՀ տարածքում Ռուսաստանի նախկին լծակների թուլացումը ստիպում են Մոսկվային փորձել վերակառուցել ազդեցության նոր մոդել՝ ենթադրաբար պարտադրելով իր պայմանները նախկին խորհրդային տարածքի երկրներին։

Հայաստանի համար սա նոր մարտահրավեր է։ Ռուսաստանի նման նախաձեռնությունները սովորաբար ուղեկցվում են անդամ պետությունների ինքնիշխանության հետագա սահմանափակմամբ՝ քաղաքական, տնտեսական և անվտանգային ուղղություններով։ Մոսկվան կփորձի Երևանին ներքաշել այս գործընթացի մեջ, ավելացնելով ճնշումները, որպեսզի Հայաստանը ևս դառնա նոր համակարգի մաս, որտեղ Կրեմլը կթելադրի կանոնները։

Սակայն Հայաստանի պատասխանը հստակ է։ Ազգային ժողովում քննարկվող Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը փաստացի արձագանքն է Մոսկվայի այս նախաձեռնությանը։ Հայաստանը մատնանշում է իր ապագայի տեսլականը՝ ոչ թե նորից փակվել Մոսկվայի ազդեցության շրջանակում, այլ ամրապնդել իր դիրքերը Եվրոպական ընտանիքում, որտեղ ինստիտուցիոնալ զարգացումը, ինքնիշխանության պաշտպանությունը և անվտանգության երաշխիքները հիմնված են փոխադարձ շահերի, այլ ոչ թե պարտադրանքի վրա։

Հայաստանը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. կա՛մ շարունակել մնալ Մոսկվայի մանևրների թիրախը, կա՛մ հստակ և հետևողական քայլերով խորացնել կապերը Եվրոպայի հետ, որտեղ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը չեն դիտարկվում որպես սակարկության առարկա։ Այս ընտրությունն այլևս տեսական քննարկման հարց չէ, այլ գործողությունների անհրաժեշտություն, քանի որ Ռուսաստանի նոր նախաձեռնությունները ուղղված չեն համագործակցությանը, այլ նախկին ազդեցության վերականգնմանը։

Երևանը պետք է գիտակցի, որ աշխարհաքաղաքական վերաձևման այս փուլում յուրաքանչյուր ուշացում կարող է թանկ արժենալ։ Եթե Հայաստանը ցանկանում է դուրս գալ իր գոյության համար մշտական սպառնալիքների շրջապտույտից, ապա պետք է ոչ միայն հայտարարի իր ընտրության մասին, այլև գործի այդ ընտրության տրամաբանության մեջ՝ ամրապնդելով կապերն Արևմուտքի հետ, խորացնելով ինստիտուցիոնալ բարեփոխումները և վերաձևակերպելով իր անվտանգային քաղաքականությունը՝ հենվելով ոչ թե մեկ խաղացողի, այլ բազմակողմանի գործընկերության վրա։

Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցութայան նախագահ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում