Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Թրամփը սկսու՞մ է Գազայի «վերակառուցումը»

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Միացյալ Նահանգներից ստացվել է 1600 հատ 908 կիլոգրամանոց ռումբ, որ հատկացվել են ռազմա-օդային ուժերին և պահեստավորվել: Ավելի վաղ ամերիկյան մամուլը տեղեկություն է հայտնել, որ Վաշինգտոնն Իսրայելին «կմատակարարի հակաբունկերային ռումբեր»: Փորձագետները համարում են, որ այդ ռումբերը «կարող են խոցել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտները»:

Իսրայելական մամուլը գրում է, որ այդ ռումբերի համար Նաթանյահուի կառավարությունը վճարել է վաղուց, բայց առաքումը տեղի չի ունեցել, որովհետև Բայդենի վարչակազմն արգելք է սահմանել այն հիմնավորմամբ, որ «ծանր ռումբերի կարող են Գազայի խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի պատճառ դառնալ»:

Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության՝ ԱՄՆ-ից ստացվում է նաև ծանր բուլդոզերների խմբաքանակ, որի համար նույնպես վճարում կատարված էր, բայց դեմոկրատական վարչակազմը թույլ չէր տալիս առաքում իրականացնել, քանի որ մտավախություն կար, որ դրանք կօգտագործվեն «պաղեստինյան բնակավայրերն ավերելու նպատակով»:

Թրամփի կարգադրությամբ, ինչպես հայտնի է դարձել, երկու արգելքն էլ միաժամանակ վերացվել է: Եվ հարցը ոչ այնքան ծանր ռումբերի առաջին խմբաքանակի և բուլդոզերների առաքումն է, այլ գործարքի քաղաքական նշանակությունը, եթե զինանոցում առկա է սպառազինություն, բանակի ինժեներական ծառայություն ստանում է պատվիրված տեխնիկան, ապա պետք է սպասել, որ գործի են դրվելու թե ռումբերը, թե բուլդոզերները:

Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտների ռմբակոծումն, իհարկե, չափազանց ռիսկային է: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կգերադասեր Թեհրանի հետ խոսել «փաստաթղթերի լեզվով»: Իսկ ահա Գազայի «վերակառուցման» հարցում նա խիստ առավելապաշտ է և համարում է, որ պաղեստինյան անկլավը պետք է հիմնովին հողին հավասարեցվի, ապա վերածվի շինհրապարակի:

Չափազանց ուշագրավ է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ծանր ռումբերի և բուլդոզերների առաքման մասին հայտարարություն է տարածել նույն օրը, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն Մյունխենի անվտանգության խորհրդաժողովից հետո ուղևորվում է Մերձավոր Արևելք:

Նրա առաջին կանգառը կլինի Երուսաղեմում: Նախօրեին ՀԱՄԱՍ-ը մերժել է ԱՄՆ նախագահի վերջնագիրը և ազատ է արձակել միայն երեք պատանդի: Ընդսմին, նրանցից մեկը նաև Ռուսաստանի, մյուսն ԱՄՆ քաղաքացի է: Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ ազատ արձակվեն բոլոր պատանդները: ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ներկայացուցիչները հայտարարել են, որ դա «կնշանակեր բոլոր խաղաքարտերը հանձնել Իսրայելին»:

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ի՞նչ ուղերձ է փոխանցելու Իսրայելի վարչապետին, որ մեկ վերջերս է հյուրընկալվել Սպիտակ տանը: Իսրայելի կառավարությունը համաձա՞յն է, որ ԱՄՆ-ը տիրապետի Գազային: Ծանր բուլդոզերների առաքումն ակնարկ է, որ Իսրայելի բանակը պետք է սկսի Գազայի տոփանու՞մը, պաղեստինյան բնակավայրերը հողի՞ն հավասարեցնի:

Տարածաշրջանի արաբական երկրները հրաժարվել են Գազայի բնակիչներին ապաստան տալու առաջարկից: ԱՄՆ-ից վերադառնալու հաջորդ օրը Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի հետ և պաղեստինցիների տարհանման Թրամփի գաղափարն անվանել «անընդունելի»: Ըստ նախնական տեղեկությունների, եկող շաբաթ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պետք է տեղի ունենա ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու, տեւական խաղաղություն հաստատելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Թրամփի գործադրած ջանքերի ֆոնին Գազան «մինչև հիմքերը քանդելու և վերակառուցելու» նրա ծրագիրը, մեղմ ասած, ամենևին էլ պացիֆիստական չէ: Հնարավո՞ր է մի դեպքում լինել խաղաղարար, մյուսում՝ նոր պատերազմի հրձիգ: Իսկ որ Գազայի ապաարաբականացման նախաձեռնությունը հղի է մերձավորարևելյան լայնածավալ պատերազմի սպառնալիքով, կարծես թե վիճելի չէ: Եթե, իհարկե, չկա Իսրայելը տարածաշրջանային «ժանդարմի» վերածելու համաձայնեցված ծրագիր: Բայց այդ դեպքում Ֆրանսիան ինչու՞ է մտադրվել Սիրիայում ռազմական ներկայություն ունենալ, եթե Թրամփը որոշի հեռացնել ամերիկյան զորախումբը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում