Tuesday, 21 07 2026
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց

Հայաստանի մարտահրավերը մերձավորարևելյան խառնարանում

Սիրիայի նախագահ Ալ Շարաային Իլհամ Ալիևի շնորհավորական նամակն ու Բաքու այցելելու հրավերը Հայաստանի համար իրապես ուշադրության արժանի զարգացում են, անկախ, թե ինչ մղումներով, մոտիվներով կամ ցուցումներով է Ալիևը փորձում «մտնել» Սիրիա: Ակնառու է, որ Ադրբեջանը փորձում է այդ կերպ դառնալ Մերձավոր Արևելքում «նոմինալ» խաղացող:

Եթե Բաքուն մինչ այդ կարող էր ռեգիոնում դրսևորվել առավելապես Թուրքիայի և մասնակիորեն Իսրայելի հետ իր փոխհարաբերությամբ, ապա այսօր նկատելի է, որ Ադրբեջանը ձգտում է օգտագործել Սիրիայում իրավիճակի փոփոխությունն ու անմիջական դեր ունենալ Մերձավոր Արևելքում:

Իսկ Մերձավոր Արևելքը ռեգիոն է, որն ինչպես առիթ եմ ունեցել բնորոշելու՝ «աշխարհաքաղաքականության խառնարան» է, որտեղ գործնականում անընդհատ «եռքի» ռեժիմում ծավալվում է համաշխարհային քաղաքականության հիմնական ուղղությունների մի զգալի մասը: Ադրբեջանը այդ խառնարանում ստանալով անմիջական դերի հնարավորություն, անկասկած դա օգտագործելու է Կովկասում Հայաստանի հանդեպ առավելությունը մեծացնելու համար: Ընդ որում, այստեղ խնդիրն ունի երկու շերտ:

Մյուսն այն է, որ Հայաստանը պետականության վարչական սահմանով լինելով կովկասյան պետություն, այդուհանդերձ իր պատմա-քաղաքական և դավանա-քաղաքական մասշտաբով՝ մերձավորարևելյան է: Մերձավոր Արևելքում իր անմիջական ներկայության խնդիրն առաջ մղելով, Ադրբեջանը բնականաբար ձգտելու է լրացնել իր համար՝ Հայաստանի հանդեպ այդ հազվադեպ «բացերից» մեկը: Բաքվի մերձավորարևելյան հայացքները, թերևս, անհանգստացնում են նաև Վրաստանին:

Թերևս, ոչ միայն ներդրումային կարիքները, այլ նաև այդ էքզիստենցիալ անհանգստությունն է պատճառը, որ Վրաստանը հաճախակիացրել է բարձր մակարդակի շփումները հարավային ուղղությամբ, մասնավորապես Արաբական Էմիրությունների, որոնք լինելով Ծոցի առանցքային երկրներից, բնականաբար իրենց դերն ունեն նաև մերձավորարևելյան «խառնարանում»: Այստեղ օրակարգ է, որը կարող է և պետք է լինի նաև հայ-վրացական ռազմավարական գործընկերության «բաղադրիչ»: Սակայն, անկախ այդ ամենից, Ադրբեջանի մերձավորարևելյան հավակնությունը՝ անկախ դրա հովանավորի հանգամանքից, ռազմավարական մարտահրավեր է հայկական պետականության անվտանգության համայնապատկերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում