Friday, 10 07 2026
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

Թրամփը ե՞րբ կընդունի Էրդողանին

Փետրվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահունին: Նա արտասահմանյան առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Վաշինգտոն: Նաթանյահուի ամերիկյան ուղևորությունը կայանում է Գազայի բնակչությունը տարհանելու և նրան «դժոխքից փրկելու» մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից մի քանի օր անց, և իսրայելական մամուլը ենթադրում է, որ բանակցությունների առանցքային թեման լինելու է Պաղեստինի խնդիրը:

Նաթանյահուի վաշինգտոնյան ուղևորության նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն այցելել է Կատար: Բանակցությունների ավարտին կողմերը հանդես են եկել հայտարարությամբ և Գազայի բնակչության տարհանման առաջարկությունը որակել «բացարձակապես անընդունելի»: Նույն գնահատականն է հնչեցրել նաև Եգիպտոսի նախագահը: Տեղեկություն կա, որ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետից հետո Վաշինգտոն է հրավիրել Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդին:

Եգիպտոսը և Հորդանանը տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներից են, միաժամանակ դիվանագիտական հարաբերություններ ունեն Իսրայելի հետ: Այդուհանդերձ, նույնիսկ իսրայելական աղբյուրներն են թերահավատ, որ Եգիպտոսը և Հորդանանը կհամաձայնեն ընդունել Գազայի բնակչությանը: Պաղեստինի անկախ պետության հռչակումն արաբական աշխարհի համար սկզբունքային նշանակություն ունի:

Այս առումով կարևոր է, որ Դոհայում պաշտոնական բանակցություններից հետո Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարության հետ և վստահեցրել, որ Անկարան մշտապես կաջակցի պաղեստինցի ժողովրդի օրինական ձգտումներին: ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի գործարքի կայացմանը նպաստել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Եվ Անկարան, ըստ երևույթին, հնարավորություն ունի արգելակել հետագա բանակցությունները, եթե ԱՄՆ նախագահը շարունակի պնդել, որ իսրայելա-պաղեստինյան կարգավորման միակ տարբերակը Գազայի բնակչության տարհանումն է:

Կարելի է ենթադրել, որ Հորդանանի թագավորը չի ընդունի Գազայի բնակչության տարհանման առաջարկությունը: Ոչ ոք պատրաստ չէ իր երկրում ապաստան տալ մի քանի հարյուր հազար մարդու: Այս համատեքստում ակնհայտ է, որ թուրքական դիվանագիտությունը ստեղծում է իրավիճակ, երբ Մերձավոր Արևելքում սկզբունքային որոշում ընդունելու համար Դոնալդ Թրամփը կունենա Ռեջեփ Փայփ Էրդողանի աջակցության կարիքը:

Թուրքական մամուլը լայնորեն լուսաբանել է Սիրիայի «անցումային կառավարության նախագահ» ալ-Շարաայի՝ Սաուդյան Արաբիա այցը: Մոտակա օրերին նրան սպասում են Անկարայում: Այս առումով Թուրքիան արդեն իսկ խնդիրներ ստեղծել է: Լաթաքիայում թուրքմեն բնակչությանը նոր իշխանություններից պահանջում է վերադարձնել Ասադի կողմից բռնագրավված հողերը, իսկ Իդլիբի թուրքախոսները Դամասկոսում հանրահավաք են անցկացրել և պահանջել, որ կառավարությունն իրենց ազատի «քրդական օկուպացիայից»:

Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում քրդական ինքնավարությունը շարունակում է գործել: Վաշինգտոնում, հնարավոր է, Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ԱՄՆ նախագահին կփորձի համոզել, որ ամերիկյան սահմանափակ զորախումբը չհեռանա Սիրիայից: Թուրքիան, ընդհակառակը, ԱՄՆ հետ հարաբերությունների «անկեղծության պահ» է գնահատում հատկապես այդ հարցը:

Լրագրողներն օրերս Դոնալդ Թրամփին ուղղակի հարցրել են՝ ամերիկյան զորախումբը կհեռանա՞ Սիրիայից, ինչին նա պատասխանել է, որ խնդիրը կքննարկվի ԱՄՆ-ին նպատակահարմարության դիտանկյունից:

Իսրայելի վարչապետի և Հորդանանի թագավորի հետ բանակցություններից հետո, ինչպես մեկնաբաններն են կանխատեսում, Թրամփը կունենա Սաուդյան Արաբիայի կամ Թուրքիայի հետ քննարկումներ անցկացնելու կարիք: Հասկացվում է, որ նա հորդորելու է, որպեսզի սաուդցիները և թուրքերը դիվանագիտական վերականգնեն Իսրայելի հետ հարաբերությունները : Ո՞ւմ նախապատվություն կտա Թրամփը: Չափազանց կարևոր է, որ վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացրել է Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ շփումները, ուրվագծվում է Սաուդյան Արաբիայի հետ ռազմական համագործակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում