Saturday, 25 07 2026
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից

Թրամփը «կզրկի՞» Պուտինին Պեկինից

Հունվարի 17-ին միջազգային լրահոսի առանցքային ուշադրության առարկան, անշուշտ, միայն Մոսկվայում ՌԴ և Իրանի նախագահների ստորագրած ռազմավարական գործընկերության պայմանագիրը չէր: Նույն օրը տեղի է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև հեռախոսազրույցը, ինչը ոչ պակաս կարևոր և ուշադրության արժանի հանգամանք է, հատկապես հենց այն համատեքստում, որ տեղի է ունենում ռուս-իրանական բարձր մակարդակի հանդիպմանը գրեթե զուգահեռ:

Թրամփ-Ցզինպին հեռախոսազրույցը առաջինն է Դոնալդ Թրամփի՝ երկրորդ անգամ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո: Ըստ հաղորդագրության՝ նրանք քննարկել են երկկողմ տնտեսական հարցեր, Տիկ տոկի խնդիրը, Թայվանի հարցը: Օրերս ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է Տիկ Տոկի չինացի սեփականատերերին, որ նրանք մինչև հունվարի 19-ը վաճառեն Տիկ տոկի ամերիկյան ակտիվները ոչ չինացի գնորդի:

Հակատակ դեպքում Տիկ տոկը կարգելափակվի Միացյալ Նահանգներում: Եթե հարցը քննարկվում է նախագահների մակարդակով, ապա հասկանալի է դառնում դրա կարևորությունը, թեև ներկայիս տեղեկատվական դարաշրջանում սոցցանցային հեղինակավոր ռեսուրսների հույժ կարևոր նշանակությունն ու ազդեցությունը չունեն առանձնապես ապացուցման կարիք: Արդյո՞ք որևէ պայմանավորվածություն եղել է այդ առնչությամբ, հայտնի չէ: Ինչ են խոսել Թրամփն ու Սի Ցզինպինը Թայվանի վերաբերյալ, դարձյալ մանրամասներ հայտնի չեն:

Անկասկած է այն, որ ամերիկա-չինական հարաբերությունը հիմնարար նշանակության գործոններից է, որ պայմանավորելու է աշխարհաքաղաքական իրողությունների տրամաբանությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի պաշտոնամուտից հետո: Դա, անկասկած, առնչվում է նաև մեր ռեգիոնին, որտեղ Չինաստանը ունի իր շահերն ու ավելացնում է իր դերակատարումը: Ընդ որում՝ դրա վերջին ակնառու գործողությունը եղել է 2024 թվականի հուլիսին, երբ Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Աստանայում ստորագրվեց ադրբեջանաչինական ռազմավարական գործընկերության համաձայնագիր:

Ի դեպ, այս իմաստով ստացվում է ուշագրավ մի պատկեր՝ Ադրբեջանն այդպիսի պայմանավորվածություն ունի Չինաստանի հետ, իսկ Հայաստանը օրերս այդպիսի համաձայնագիր ստորագրեց Միացյալ Նահանգների հետ: Ի դեպ, դեռ պարզ չէ, թե այդ համաձայնագրի հանդեպ ինչպիսին կլինի Թրամփի վարչակազմի ուշադրությունը: Դա, իհարկե, էապես կախված կլինի թե ռուս-ամերիկյան, թե ամերիկա-չինական գործընթացներից: Միևնույն ժամանակ, բավականին հաճախ է խոսվում ՌԴ-Իրան-Չինաստան եռանկյունու մասին: Իրանի հետ ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագիր է ստորագրել Ռուսաստանը, իսկ մինչ այդ՝ 2021 թվականին, 25-ամյա ընդգրկուն գործակցության պայմանագիր է ստարոգրել Պեկինը:

Նաև հայտնի է, որ ռազմավարական հարաբերություններ են բնորոշում միմյանց հետ կապը Չինաստանն ու Ռուսաստանը: Եռանկյունու հարցն իհարկե ԱՄՆ համար էական հարց է: Մյուս կողմից սակայն, պետք է թերևս նկատի ունենալ և մեկ այլ եռանկյունի, ոչ անմիջական կապով, սակայն էական դերակատարների եռյակ կազմով՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան: Անկասկած է, որ խոշոր հաշվով այս եռյակի շուրջ է այսօր պտտվում աշխարհակարգային հիմնական դիմակայությունը, կամ այլ կերպ ասած՝ «բոլորը բոլորի դեմ» համաշխարհային հիբրիդային պատերազմի ռեժիմը: Թրամփն ըստ ամենայնի կփորձի Չինաստանի հետ ունենալ այնպիսի երկխոսություն, որը թույլ կտա Պեկինի առնվազն «չեզոքություն» ակնկալել Պուտինի հետ իր սպասվող հանդիպման և պայմանավորվածությունների առնչությամբ:

Որովհետև, անշուշտ, մի բան է Պուտինը Պեկինով, մեկ այլ բան՝ առանց դրա: Մյուս կողմից, սակայն, Սի Ցզինպինը հավանաբար «չեզոքության» համար կպահանջի բավականին բարձր գին, ընդ որում թերևս կարճաժամկետ «չեզոքության», քանի որ համենայն դեպս գոնե առայժմ Միացյալ Նահանգները չի դադարել ազգային անվտանգության ռազմավարությամբ Չինաստանն ընկալել որպես գլխավոր մրցակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում