Friday, 24 07 2026
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26

Անկարայի և Բաքվի ռուս-իրանական «քննությունը»

«Բայրամովի հետ հանդիպմանը քննարկել ենք նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր, Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ»,- Բաքվում բանակցությունից հետո հայտարարել է հունվարի 18-ին Ադրբեջան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: նա «պատահակա՞ն» է օգտագործում «հասկանում է», ձևակերպումը, այլ ոչ թե ընդունում է կամ աջակցում: Ինչ խոսք, մեկ արտահայտությամբ գնահատելը թերևս կլինի ոչ այնքան ստույգ, սակայն, այդուհանդերձ, ձևակերպումը, որ Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունը, հետաքրքիր է: Հասկանում է, իսկ ընդունում կամ աջակցո՞ւմ է դրանց, այլ կերպ ասած՝ Հայաստանի հանդեպ ադրբեջանական պահանջներին ու պայմաններին:

Ընդ որում՝ դրանք ներառում են նաև թեմաներ, որոնք կապված են Թուրքիայի հետ: Ըստ այդմ՝ ենթադրվում է, որ Թուրքիան ոչ միայն աջակցում է Ադրբեջանին այդ հարցում, այլ նույնիսկ թելադրում: Սակայն արդյո՞ք ճշգրիտ կարող են լինել այդ դիտարկումները, թե՞, այդուամենայնիվ, թուրք-ադրբեջանական փոխհարաբերությունը, չնայած «մեկ ազգ երկու պետություն» լոզունգին, այդուամենայնիվ, գործնական մակարդակում շատ ավելի բարդ է ու խրթին, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Ընդ որում՝ դրա օբյեկտիվ պատճառն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանն այդուամենայնիվ լիովին տարբեր քաշային կատեգորիա, և աշխարհաքաղաքական դիրքի սուբյեկտներ են, որքան էլ Ադրբեջանը ձգտում է ճանաչվել խոշոր տրամաչափի դերակատար գոնե Կովկասում: Տարբերությունների արձանագրումը կամ դիտարկումը ամենեւին այն մասին չէ, որ Ադրբեջանը չունի Անկարայի լիակատար աջակցություն: Հարցը տվյալ պարագայում ընդհանրապես բառի բուն իմաստով աջակցելու կամ չաջակցելու տիրույթում չէ, այլ թուրք-ադրբեջանական հարաբերության մեխանիկայի, որը, այդուամենայնիվ, ունի սկզբունքային նրբություններ:

Ալիևի համար շատ կարևոր է չկլանվել ամբողջությամբ, որովհետև այդ պարագայում արդեն հենց նրա գինն անձամբ էապես արժեզրկվելու է թե՛ Թուրքիայի, թե՛ գործնականում բոլոր այն դերակատարների համար, որոնց շահերի ուղղություն է Ադրբեջանը: Իսկ Թուրքիայի համար կարևոր է կլանելը, որովհետև այդ միջոցով ոչ միայն Անկարան հաստատուն դիրքեր կստանա Կասպիցի ավազանում և Կենտրոնական Ասիայում՝ դե ֆակտո, այլ դրա շնորհիվ զգալիորեն կբարձրացնի նաև իր աշխարհաքաղաքական «ինդեքսը»:

Հատկանշական է, որ Ֆիդանի արտահայտությունը հնչում է այժմ, ըստ էության նոր իրավիճակում, երբ հարաբերության նոր որակ և ուղենիշներ են սահմանել Ռուսաստանն ու Իրանը՝ Մոսկվայում ստորագրված պայմանագրով: Դրանում ոչ մի խոսք չկա Ադրբեջանի մասին, բայց այդ պայմանագիրը անդրադաձեր ունի Կասպիցի ավազանին, դրանում որևէ ռազմական ներկայություն թույլ չտալուն, նաև Կասպիցի ռեգիոնի քաղաքական «հնգանկյուն» ստատուս-քվոյի որևէ փոփոխություն և շեղում թույլ չտալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում