Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

ՀԱՊԿ շրջապտույտից դուրս գալու անհրաժեշտությունը

«Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, Հայաստանի դիրքորոշումը լեգիտիմ է»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Պապիկյանը՝ խոսելով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերության մասին: Այս թեման մշտական շրջանառության մեջ է և գործնականում արդեն ավելի քան երկու տարի շրջապտույտով անցնում է Հայաստանի հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական խոսույթում: Ընդ որում՝ շրջապտույտ է ոչ միայն զուտ ժամանակագրական, այլ նաև բովանդակային իմաստով:

Հարցադրումների առանցքում այն է, թե ի՞նչ կարող է փոխվել Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունում և արդյո՞ք Երևանը կվերադառնա, կամ դուրս կգա: Ընդ որում՝ այդ հարցադրումները գործնականում երկու տարի արժանանում են ըստ էության նույն պատասխաններին, բայց շարունակվում են հնչել պտույտով: Մինչդեռ, Հայաստանում այդ իմաստով թերևս առանցքային խնդիրը պետք է լինի ոչ թե հասկանալը, թե ի վերջո Հայաստանը կվերադառնա՞, կամ դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, այլ անվտանգության ռեգիոնալ միջավայրում տեղի ունեցող անխուսափելի տրանսֆորմացիաների զարկերակը պահելն ու դրան համարժեք բովանդակություններ մշակելը: Հայաստան-ՀԱՊԿ փոխհարաբերության տրամաբանությունը չի փոխվելու, փոխվում է այն միջավայրը, որում գոյություն է ունեցել Հայաստան-ՀԱՊԿ փոխհարաբերություն, եթե կարելի է այդպես բնորոշել՝ հաշվի առնելով, որ ինքնին Հայաստանը հենց ՀԱՊԿ է, քանի դեռ այդ կառույցի անդամ է: Սակայն ընդհանուր առմամբ հասկանալի է, թե ինչ համատեքստ է նկատի առնվում Հայաստան-ՀԱՊԿ արտահայտության կիրառությամբ:

Հետևաբար, պետք է կենտրոնանալ, անշուշտ, առանցքային խնդրի, այն է՝ անվտանգության միջավայրի վերափոխումների վրա: Բառացիորեն օրեր անց, օրինակ, կլինի այդ վերափոխումների դրսեւորումներից, և միաժամանակ հնարավոր է նաև գեներատորներից մեկը՝ Ռուսաստան-Իրան ռազմավարական համապարփակ պայմանագրի ստորագրումը: Ընդ որում՝ ինչը հատկանշական է և ուշագրավ, դրա ստորագրման համար Մոսկվա մեկնող Իրանի նախագահը մինչ այդ վաղը կայցելի Տաջիկստան՝ ՀԱՊԿ անդամ պետություն: Դուշանբեն Թեհրանի հետ ունի, իհարկե, պատմա-քաղաքական, էթնո-քաղաքական խորքային կապ, այդուհանդերձ, Իրանի նախագահի այցը, անշուշտ, լինելու է ոչ միայն երկկողմ, այլ նաև Ռուսաստանի հետ միջավայրային կապի տրամաբանությամբ:

ՌԴ նախագահ Պուտինը նախորդ տարի հայտարարեց Եվրասիական անվտանգության նոր համակարգի շուրջ քննարկումներ սկսելու անհրաժեշտության մասին, ընդ որում՝ Եվրոպայի ներգրավմամբ: ՀԱՊԿ-ն այլևս ածանցյալ իրողություն է այդ ավելի լայն ու խորքային թեմաների համեմատ, ու դա արտահայտում են նույնիսկ կազմակերպության առաջնորդող խաղացողները: Այդ ավելի լայն համատեքստում շատ մանր են թեմաները՝ կապված Երևանի վերադառնալու, սառած մնալու կամ դուրս գալու հետ: Դրանք, անշուշտ, ունեն վերնագրային բարձր լիկվիդայնություն, բայց դրանց քաղաքական էֆեկտիվությունը աստիճանաբար ձգտում է զրոյի:

Հայաստանի հասարակական-քաղաքական հավաքական պատասխանատվությունը ենթադրում է ձևավորել անվտանգության հարցերի վերաբերյալ առավել գործուն, ընդգրկուն և խորունկ դիսկուրս, որը միտված պետք է լինի ոչ թե հասկանալուն, թե Հայաստանն ի վերջո ինչ անվտանգության «ծառայություն» կամ «արտադրանք» կարող է սպառել, այլ նրան, թե Հայաստանն ինչ դեր կարող է ունենալ միջավայրային տրանսֆորմացիաների հարցում՝ հակադիր բևեռների համադրման տեխնիկականից մինչև քաղաքական հաղորդակցային ծառայություն առաջարկելու իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում