Tuesday, 14 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Լուծում պահանջող խնդիրները բազում են, բայց միասնական աշխատանքով հնարավոր է լուծել դրանք. Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

«Եվս մեկ տարի մոտենում է ավարտին․ բոլորս անհամբեր սպասում ենք՝ դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը, որոնք ամենասիրելի ու ջերմ ընտանեկան տոներն են։ Տոներ, որ կապված են լավագույն ակնկալիքների, բարության հաղթանակի հավատի, դրական հույզերի և մտերիմների հանդեպ սիրո հետ:

Անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ 2025 թվականը ձեր ընտանիքների ու մեր հայրենիքի համար լինի կայուն խաղաղության, բարեկեցության, առողջության, բարի իղձերի իրականացման տարի:

Թե ինչպիսին կլինի Նոր տարին ու ինչ կբերի այն, մեծապես կախված է նաև մեզանից։

Համառությունը, քրտնաջան աշխատանքը, նախաձեռնողականությունն ու պատասխանատվության բարձր դրսևորումը միայն կօգնեն իրականացնել ծրագրածը թե՛ անձնական, թե՛ հանրային կյանքում։

Մեզ համար բարդագույն ժամանակներում անցնող տարին դժվարին էր, գալիք տարին ևս լի է մարտահրավերներով․ անելիքներն ու լուծում պահանջող խնդիրները բազում են, բայց միասնական աշխատանքով հնարավոր է լուծել դրանք՝ յուրաքանչյուրն իր տեղում՝ իր և իր ընտանիքի, մարզի և հանրապետության համար։ Սա է հաջողության բանալին ու հիմքը՝ համառորեն ու շարունակ սովորել, անկեղծորեն օգնել ուրիշներին, ստեղծագործաբար աշխատել և անել ամեն ինչ Սյունիքն ավելի ուժեղ և զարգացող դարձնելու համար։

Մաղթում եմ, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները յուրաքանչյուրիդ համար անցնեն ջերմ մթնոլորտում, ձեզ համար սիրելի մարդկանց շրջապատում և բերեն անմոռանալի պահեր:

Տարվա ավարտին շնորհակալություն եմ հայտնում Սյունիքի բոլոր պետական, մասնավոր կառույցներին, անհատներին ու բոլոր բնակիչներին՝ այստեղ ներդրված ջանքի, հայրենի հողի հանդեպ սիրո ու նվիրումի, մեր մարզի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Շնորհակալությո՛ւն մարզային կյանքի տարբեր բնագավառներում այս տարի հաջողություններ ու հաղթանակներ, լավագույն ցուցանիշներ արձանագրած բոլորին։

Առանձնահատո՛ւկ շնորհակալություն և շնորհավորանքս՝ մեր սահմանները հսկող հայորդիներին, խոնարհումս՝ մայր հողի համար ընկածներին ու հարգանքիս հավաստիքը՝ նրանց ընտանիքներին։

Սիրելի՛ սյունեցիներ, ցանկանում եմ, որ տարվա ընթացքում տխրություն ու մտահոգություն բերած ամեն ինչ մնա անցյալում, և 2025 թվականին իրենց շարունակությունն ունենան միայն դրական ու բարի իրողությունները։

Թո՛ղ այս Նոր տարին նոր հեռանկարներ և հնարավորություններ բացի բոլորի առջև և արգասաբեր լինի ձեռքբերումների համար:

Բարի՛ Նոր տարի և Սուրբ Ծնունդ Հայոց աշխարհին ու բոլորիս օջախներին»,- ասված է ուղերձում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում