Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Նիկոլ Փաշինյանը նշանակել է նոր «թեստավորում»

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի համար փրայմերիզ անցկացնելու մասին՝ Գյումրիի օրինակով: Այդ մեխանիզմը Փաշինյանը դիտարկում է որպես համայքի ղեկավարի պաշտոնակատարի, կամ ղեկավարի թեկնածուի ընտրության ժողովրդավարական մեխանիզմ: Այդ կերպ նա պարզապես փորձում է հրապարակավ ստանալ առավել մեծ քարոզչական էֆեկտ:

Գործնականում սակայն, «փրայմերիզի» մեխանիզմը Նիկոլ Փաշինյանի համար ներիշխանական թեստ է: Վերջին օրերին, իր իսկ խոսքով, մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ հանձնած վարչապետը փրայմերիզով ըստ էության «ստիպում» է թեստ հանձնել կուսակցականներին, համակիրներին: Բայց ոչ թե կորոնավիրուսի թեստ, այլ՝ տրամադրությունների: Փրայմերիզը Նիկոլ Փաշինյանի համար ներիշխանական տրամադրություններ ստուգելու միջոցներից, գործիքներից մեկն է, որ նա ներդնում է իր համար:

Դա է պատճառը, որ հարկ եղած դեպքում Փաշինյանը կայացնում է միանձնյա կադրային որոշումներ, սակայն արդեն երկրորդ համայնքի պարագայում նա որոշումների պատասխանատվությունը դնում է կուսակցականների և համակիրների վրա: Հարցն այն չէ, թե քանի հոգի է մասնակցում այդ փրայմերիզ ասվածին: Հանրապետության երկրորդ քաղաքում օրինակ դրան մասնակցել էր 1000-ից քիչ ավելի մարդ՝ 150 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքում: Տվյալ պարագայում դա ևս ցուցանիշ է, ցուցիչ է՝ տրամադրությունների ցուցիչ:

Իհարկե փրայմերիզը այդ իմաստով Փաշինյանի համար ներիշխանական, ներկուսակցական, համակիրների «թեստավորման», տրամադրություններ շոշափելու միակ գործիքը չէ, սակայն կարծես թե դառնում է անմիջականներից մեկը՝ զուգահեռ լուծելով նաև համայնքային ուժերի հարաբերակցության որոշակի հարցեր: Ներիշխանական տրամադրությունների խնդիրը վարչապետ Փաշինյանի համար դառնում է շատ կարևոր, քանի որ նա թևակոխում է նախընտրական տարի: Իսկ Նիկոլ Փաշինյանին անհանգստացնողը վաղուց արդեն ոչ թե լայն հանրային տրամադրություններն են, այլ հենց սեփական համակիրների, ընտրազանգվածի, ինչպես նաև կուսակցական ֆունկցիոներների: Փրայմերիզներն առավելապես հենց ֆունկցիոնալ մեխանիզմի աշխատանքը «ստուգելու» միջոցն են, որ գործադրում է Նիկոլ Փաշինյանը նախընտրական տարվա ընդառաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում