Sunday, 12 07 2026
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա

Լիբանանի զինվորականներն ուժեղացնում են ներկայությունը երկրի հարավում

Լիբանանի զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը երկրի հարավում՝ կապված տվյալ հատվածում լարված իրադրության հետ: Այդ մասին հաղորդել է LBCI հեռուստառադիոալիքը:

Լիբանանյան հրամանատարության վարկածով՝ ռազմական ներկայության ուժեղացման որոշումը բացատրվում է այն բանով, որ «Իսրայելը շարունակում է խախտել հրադադարի համաձայնագիրը, գրոհել Լիբանանի ինքնիշխանության և նրա քաղաքացիների վրա»։

Միևնույն ժամանակ՝ բանակի հրամանատարությունը՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) և Իսրայելի ու «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքումից հետո ստեղծված հանձնաժողովի հետ համակարգմամբ, շարունակում է հետևել հրադադարի պահպանման ռեժիմին:

Մինչդեռ, ըստ The Times of Israel-ի, UNIFIL-ը հայտարարել է, որ իսրայելական զորքերը շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի հարավում, և դա հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին։

«UNIFIL-ը շարունակում է կոչ անել, որ Իսրայելի պաշտպանության բանակը ժամանակին դուրս բերվի, և Լիբանանի հարավում տեղակայվեն երկրի զինված ուժերը («Հեզբոլլահ»-ի փոխարեն)», – հրատարակությունը մեջբերել է հատված UNIFIL-ի հայտարարությունից:

Իրենց հերթին Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ կուսումնասիրեն UNIFIL-ի քննադատությունը, սակայն հրաժարվել են հետագա մեկնաբանություններից:

Նոյեմբերի 27-ին Իսրայելի զինվորականները և «Հեզբոլլահ»-ը դադարեցրել են ռազմական գործողությունները։ Հրադադարի համաձայնագրի պայմանների համաձայն՝ իսրայելական բանակը փուլ առ փուլ դուրս կգա լիբանանյան տարածքից և իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ի մարտիկներին, եթե որոշի, որ նրանք սպառնալիք են ներկայացնում Իսրայելի անվտանգության համար։

Դրանից հետո հաղորդագրություններ են ստացվել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի՝ միմյանց դիրքերին հարվածներ հասցնելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում