Tuesday, 14 07 2026
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի

Դպրոցների և մանկապարտեզների շինարարության մեկնարկի ժամկետը կկրճատվի

Պետական բյուջեի միջոցներով դպրոցների և մանկապարտեզների կառուցման շինարարական աշխատանքները հնարավոր կլինի մեկնարկել ավելի սեղմ ժամկետում։ Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ լրացումներ են կատարվել ՀՀ Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-ն որոշման մեջ։

ՀՀ Կառավարության 2024 թ. հոկտեմբերի 31-ի 1729-Ն որոշմամբ նախ հստակեցվում է ճարտարապետաշինարարական նախագծերի փորձաքննությունների իրականացման հաջորդականությունը՝ բացառություն սահմանելով դպրոցների և մանկապարտեզների համար։ Այսպիսով՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետք է նախորդի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությանը։ Սակայն դպրոցի կամ մանկապարտեզի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորորգման ծրագրերի դեպքում հնարավորություն է ստեղծվում նշված փորձաքննություններն իրականացնել զուգահեռ և քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը տրամադրել նախքան շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը:

Քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացության հիման վրա համայնքների ղեկավարների որոշմամբ կառուցապատողին կտրամադրվի շինարարության թույլտվություն՝ պայմանով, որ այն ուժի մեջ կմտնի միայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացության տրամադրմանը հաջորդող օրվանից։

«IV ռիսկայնության աստիճանի օբյեկտների դեպքում քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունը տևում է 3 և ավելի ամիս, ինչը պայմանավորված է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման ժամկետով, իսկ շինթույլտվության տրամադրման համար սահմանված է 15-օրյա ժամկետ, սակայն գործնականում ավելի երկար է տևում։ Մինչդեռ դպրոցների և մանկապարտեզների դեպքում գործընթացները զուգահեռաբար իրականացնելով՝ ակնկալում ենք, որ կկրճատվի փաստաթղթային փաթեթների շրջանառության, ամփոփման համար ծախսվող ժամանակը։ Հետևաբար շինարարական աշխատանքները մոտ 1-2 ամիս ավելի շուտ կմեկնարկեն։ Արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու Կառավարության ծրագրի ժամանակին իրագործման համար»,- նշում է Քաղաքաշինության կոմիտեի իրավաբանական վարչության խորհրդական Անդրանիկ Մուրադյանը։

Այն դեպքերում, սակայն, երբ համայնքի ղեկավարի որոշումից հետո 6 ամսվա ընթացքում չներկայացվի նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացություն, Քաղաքաշինության կոմիտեն և համայնքի ղեկավարը անվավեր կճանաչեն, համապատասխանաբար, ճարտարապետաշինարարական նախագծի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը և շինարարության թույլտվությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում