Tuesday, 14 07 2026
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց հանցանքների վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն

Իրանի նախագահի կոչը՝ Երևանից հնչող հայտարարության ֆոնին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը, ինչպես փոխանցում է ԻՌՆԱ գործակալությունը, կոչ է արել Իրանի կառավարությանն արագ ավարտել Ադրբեջանի հետ սահմանով անցնող միջանցքը և Հյուսիս-Հարավ երթուղին: Իրանի նախագահը, խոսելով միջանցքի մասին, որ անցնում է Ադրբեջանի հետ սահմանով, թերևս նկատի ունի Ադրբեջանը Նախիջևանին կապող հատվածը: Նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահը մասնակցելու է նոյեմբերի 11-ից Բաքվում մեկնարկող Cop29-ի աշխատանքին:

Քանի օր է Փեզեշկիանը մնալու Բաքվում, դեռ հայտնի չէ: Սակայն հատկանշական է, որ Բաքու մեկնելուց առաջ նա խոսում է Ադրբեջանը և Նախիջևանը կապող միջանցքի շինարարությունն արագացնելու անհրաժեշտության մասին: Ըստ ամենայնի՝ Փեզեշկիանի այցի ընթացքում սպասվում է այդ հարցի քննարկում, ընդհանրապես Կովկասի ճանապարհների ապաշրջափակման հարցի համատեքստում: Թեհրանը, ըստ երևույթին, Ադրբեջանի առաջարկում է հուսալի ճանապարհ՝ պայմանով կամ ակնկալիքով, որ Բաքուն կհրաժարվի Հայաստանով անցնող ճանապարհի նկատմամբ որևէ հավակնությունից, այլ կերպ ասած՝ «զանգեզուրյան միջանցք» կոչվողից:

Ադրբեջանի համար դա կլինի՞ ընդունելի «փոխանակում»: Իրանի նախագահի հայտարարությունը հատկանշական է նաև այն հայտարարության ֆոնին, որ արեց Հայաստանի արտգործնախարարն օրեր առաջ խորհրդարանում՝ ասելով, որ Ադրբեջանին ներկայացրել են ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկ, որի առնչությամբ ստացել են «կիսապաշտոնական ողջույն»: Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տալ նույն պայմաներով, ինչպես տալիս է Իրանը:

Հայաստանը մրցակցո՞ւմ է Իրանի հետ այդ հարցում՝ ուղղակի, թե անուղղակի, թե՞ Երևանի այդ հայտարարությունը ունի դիվանագիտական-տակտիկական նշանակություն, այն հաշվարկով, որ Ադրբեջանին նույն պայմաններով ճանապարհ Հայաստանից պետք չէ, հետևաբար Բաքուն չի գնա այդպիսի համաձայնության, կպայմանավորվի Իրանի հետ, իսկ դրա դիմաց էլ կհրաժարվի «զանգեզուրյան միջանցք» հավակնությունից: Մի քանի օր առաջ կոմունիկացիաների հարցը քննարկել էին սահմանին հանդիպած՝ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը:

Իսկ նախօրեին կոմունիկացիաների մասին խոսել են ՌԴ և Ադրբեջանի վարչապետները՝ հեռախոսով: Թե հատկապես ո՞ր կոմունիկացիաների, կամ ի՞նչ ուղղությամբ կոմունիկացիաների մասին են նրանք խոսել, պաշտոնական հաղորդագրությունները չեն հանրայնացնում: Ռուսաստանը կհամաձայնի՞, որ Բաքուն Նախիջևանին կապվի Իրանի տարածքով, այլ ոչ թե նոյեմբերի 9-ի 9-րդ կետի ռեժիմով: Դա թերևս կապված է այն հանգամանքից, թե ինչպիսի ընթացք կունենա ռուս-իրանական պայմանավորվածությունը, մասնավորապես այն մեծ պայմանագրի տեսքով, որի մոտալուտ ստորագրման մասին հայտարարվում է պարբերաբար, բայց որը դեռևս ստորագրված չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում