Wednesday, 15 07 2026
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար

Իլհամ Ալիևի նոր-կալեդոնիական ֆիասկոն

Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի նորընտիր նախագահ Վեյլմա Ֆալեոն հայտարարել է, որ չեղարկում է Ադրբեջանի հետ համագործակցակցության համաձայնագիրը, որ տարեսկզբին ստորագրվել է նրա նախորդ Ռո Վամիտանի և Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովայի միջև և նախատեսում էր, որ պաշտոնական Բաքուն կաջակցի Ֆրանսիայից անկախանալու Նոր Կալեդոնիայի պայքարին:

Գործնականում ի՞նչ կապեր են հաստատվել Ադրբեջանի և Նոր Կալեդոնիայի անջատողական խմբավորումների միջև՝ բաց աղբյուրներում այդ մասին տեղեկություններ չկան: Նոր Կալեդոնիայում Ավստրալիայի նախկին իրավախորհրդատու Դենիզ Ֆիշերն ասել է, որ Վամիտայի վարչակազմը սերտ հարաբերություններ էր կառուցել Ադրբեջանի հետ, որը պաշտպանել է անջատողական շարժումը:

Հայտնի է, որ Բաքվում Նոր Կալեդոնիայի և Ֆրանսիայի այլ անդրծովյան տարածքների «հակագաղութային շարժման առաջամարտիկների» երկու հանդիպում է կազմակերպվել, գործընթացն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ արվել են քայլեր: Մասնավորապես, ձևավորվել է «Բաքվի նախաձեռնություն» հարթակ, որ նպատակադրվել է համախմբել Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի բոլոր տարածքների ներկայացուցիչների, որոնք «ձգտում են անկախության»։

Բաքվի պաշտոնական քարոզչությունը հակաֆրանսիական այդ ձեռնարկումները «հիմնավորել է» նրանով, որ հայ-ադրբեջանական կարգավորման բանակցություններում Ֆրանսիան միանշանակ հայամետ դիրքորոշում ունի, Հայաստանին սպառազինություններ է մատակարարում և նախապատրաստում ռևանշիստական պատերազմի:

Պարզվում է, որ Ադրբեջանը պարզապես գործիք է դարձել Ռուսաստանի ձեռքում, որ Ֆրանսիայի հետ աշխարհաքաղաքական մրցակցության մեջ է Աֆրիկայի հյուսիսում և փորձում է Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի նկատմամբ միջազգային բացասական վերաբերմունքը հակակշռել Արևմուտքի «նոր գաղութարարական քաղաքականության դեմ պայքարի քարոզչությամբ»։

Նոր Կալեդոնիայում անցած մայիսին կազմակերպված զանգվածային անկարգությունները, ամենայն հավանականությամբ, ծրագրավորվել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից և իրականացվել Ադրբեջանի ֆինանսական միջոցների հաշվին: Տեղական ընտրությունները, սակայն, բացահայտել են իրողությունը. Նոր Կալեդոնիայի բնակչության գերակշիռ մեծամասնությունը գերադասում է մնալ Ֆրանսիայի հովանու ներքո:

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի նախագահի որոշումը գնահատում է Բաքվի հետ համագործակցության քաղաքականությունից արմատական ետքայլ: Նա խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու համար։

Հասանլին համարում է, որ Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովան քաղաքական կոպիտ սխալ է թույլ տվել՝ համագործակցության փաստաթուղթ ստորագրելով Նոր Կալեդոնիայի գյուղատնտեսության գործակալության տնօրեն Օմայրա Նեյսելի հետ, երբ պարզ էր, որ Ֆրանսիայի այդ անդրծովյան տարածքում տեղական ընտրություններ են սպասվում, և բնակչության մեծ մասը դեմ է անկախության շարժմանը: «Այժմ այդ համաձայնագիրն անվավեր է», – ասել է ադրբեջանցի հանրային-քաղաքական գործիչը, որ նաև հայտնի պատմաբան է և գիտական կապեր ունի արտերկրի հեղինակավոր հաստատությունների հետ: Նա ծաղրել է Նոր Կալեդոնիային «պաշտպան կանգնելու» ալիևյան քարոզչությունը: Նրա գնահատմամբ, Նոր Կալեդոնիայում մարդիկ ավելի մեծ քաղաքական և քաղաքացիական ազատություններ ունեն, քան՝ Ադրբեջանում:

Հասանլին ուշադրություն է հրավիրել նաև Ադրբեջանի և Նոր Կալեդոնիայի տնտեսական հնարավորությունների ահռելի տարբերության վրա: Ֆրանսիական «շահագործվող գաղութում» մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 37. 700, իսկ Ադրբեջանում՝ 6 842 ԱՄՆ դոլար: «Ինչպե՞ս կարող է տնտեսական ցուցանիշներով աշխարհում 93-րդ տեղում գտնվող Ադրբեջանը պաշտպան կանգնել 33-րդ հորիզոնականում գտնվող Նոր Կալեդոնիային»,- հարցադրում է արել Ջամիլ Հասանլին, որի հետ հարցազրույց է ունեցել «Թուրան» գործակալությունը:

Բաքվի իշխանական մամուլը, իհարկե, Նոր Կալեդոնիայից ստացած «շռնդալի ապտակի» մասին ոչինչ չի գրում: Ալիևը Ֆրանսիայից վրեժխնդիր է լինում նրա քաղաքացի Թեո Հյուգոյի վերաքննիչ բողոքը մերժելու միջոցով: Բայց դա այլևս եղանակ չի ստեղծում: Ֆրանսիական արդարադատությունը, հավանաբար, կբացահայտի Նոր Կալեդոնիայում զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջև ուղղակի կապը. խնդիրն այն է, թե այդ բացահայտումները որքանո՞վ միջազգայնորեն կհրապարակայնացվեն: Փարիզը կգնա՞ Իլհամ Ալիևի իշխանության քրեական բնույթի դատապարտման: Նոր Կալեդոնիայում Իլհամ Ալիևի ֆիասկոն նրա միջազգային ապալեգիտիմացման սկիզբ կդառնա՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում