Friday, 10 07 2026
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի

Արտաքին հետախուզության ծառայությանը կտրվի նոր լիազորություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտաքին հետախուզության ծառայությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական գաղտնիքի մասին» օրենքում:

Նախագծով առաջարկվում է ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելուն թույլտվություն տալու լիազորություն, սահմանել, որ ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչական հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում և ծավալներով, ծառայությանը վերապահել լիազորություններ իր գործունեության բնագավառում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։

2022 թ.-ի դեկտեմբերի 23-ին ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով ստեղծվել է Արտաքին հետախուզության ծառայությունը, որը, իր գործունեության բնույթով պայմանավորված, ևս առնչվելու է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, բացի դա, նա նաև իր իրավասության սահմաններում պետք է իրականացնի նման տեղեկությունների պահպանություն և պաշտպանություն։

«Պետական գաղտնիքի մասին» 2023 թ.-ի մարտի 1-ին ընդունված ՀՕ-49-Ն օրենքով պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու լիազորություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու և մի շարք այլ լիազորություններ ունի բացառապես լիազոր մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը։ Մինչդեռ՝ իր առջև դրված խնդիրներն իրականացնելու և նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ծառայությանը հնարավորություն տալ օրենքով սահմանված որոշակի գործառույթներ իրականացնել անձամբ՝ առանց լիազոր մարմնի միջնորդավորվածության և վերահսկողության»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում