Sunday, 12 07 2026
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ

Բաքվում սենսացիա չեղավ, բայց ինտրիգը սրվում է

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ավարտին կողմերը հայտարարություն են տարածել, որի ամբողջական տեքստը բաղկացած է 17 կետից, բայց առայժմ լիովին հասանելի չէ: «Թուրան» գործակալությունը որոշ սկզբունքային արձանագրումներ է առանձնացրել: Այդ շարքում, կարծես, կարևոր է երեք հանգամանք: Առաջինը վերաբերում է նոր աշխարհակարգի ռուս-ադրբեջանական պատկերացմանը: Մոսկվան և Բաքուն պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը, որը բացառում է բաժանարար գծերը:

Վերջին ձևակերպումը, ըստ երևույթին, այն է, ինչ ավելի ցածր մակարդակում ռուս պաշտոնյաներն են ասում՝ արտատարածաշրջանային երկրները չպետք է միջամտեն Հարավային Կովկասի կարգավորումներին: Գտնվել է նրբանկատ ձևակերպում, ինչը, հավանաբար, Ալիևի նախաձեռնությամբ է արվել, որպեսզի Արևմուտքի հետ հարաբերություններում մանևրի տեղ ունենա:

Երկրորդ, բայց շատ ավելի էական պահն այն է, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում աջակցել Շանհայի համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի կարգավիճակի բարձրացմանը և սատարել նրա համագործակցությանը ԲՐԻԿՍ-ի հետ: Իլհամ Ալիևը երկու անգամ պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է ՇՀԿ գագաթաժողովին: Խոսքն, ըստ երևույթին, այդ կազմակերպությունում դիտորդ-անդամի կարգավիճակ ստանալու մասին է: Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ին, ապա Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին Ռուսաստան այցի է հրավիրել: Հավանական է, Ալիևը ներկա կլինի Կազանում հոկտեմբերին կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին:

Ըստ էության, Պուտին-Ալիև բանակցություններից հետո աշխարհաքաղաքական նշանակության սենսացիա չկա, մանավանդ որ փաստաթղթի ներածական մասում խոսվում է միջպետական կապերի ամրապնդման մասին, իսկ «ռազմավարական հարաբերություններ» և «դաշնակցային համագործակցություն» բնութագրումները հիշատակված չեն: Երևում է, Ալիևին հաջողվել է խուսափել Ռուսաստանի հանդեպ ուղղակի պարտավորվածություն հուշող կամ ենթադրող ձևակերպումներից: Այդուհանդերձ, նա պարտավորվել է իրականացնել էներգետիկ ծրագրեր՝ խստորեն պահպանելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին պայմանագիրը:

Այսքանով, թերևս, ռուս-ադրբեջանական բանակցությունների գոնե «վերջրյա մասի» ստանդարտ բացահայտումն ավարտվում է, բայց հաջորդում է ինտրիգը. «կողմերն ընդգծել են 2020թ. նոյեմբերի 9/10-ի, ինչպես նաև հետագա՝ բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նպատակ ունենալով ապահովել Հարավային Կովկասի անվտանգությունը և կայուն զարգացումը»: Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատել է, որ այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը:

Ռուսաստանի նախագահը հրապարակայնացրել է, որ Ադրբեջանից վերադառնալուց հետո կապվելու է Հայաստանի վարչապետի հետ և պատմելու է բանակցությունների արդյունքների մասին: Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն արդեն հասցրել է ասել, որ բանակցությունների մոսկովյան հարթակը Բաքվի համար «միշտ ընդունելի է եղել»:

Բաքվում հայ-ադրբեջանական պայմանագրի նախագծից կոմունիկացիաներին վերաբերող հոդվածը հանելու մասին տեղեկատվությունը «ռումբի պայթյունի» էֆեկտ է ունեցել: Ստեղծված իրավիճակում COP29-ին ընդառաջ հայ-ադրբեջանական որևէ փաստաթուղթ չստորագրելու համար ցանկացած առիթ Ալիևին խիստ ձեռնտու է:

Ի՞նչ արդյունքներ է ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին Վլադիմիր Պուտինը, կա՞ արդյոք սկզբունքային նշանակության ասելիք: Խոսելով հայ-ադրբեջանական սահմանազատման մասին, Պուտինը հիշեցրել է, որ դեռևս խորհրդային ժամանակներից կան փաստաթղթեր: Խոսքը քարտեզների՞ մասին է, թե՞ իրավական փաստաթղթերի: Ինչո՞ւ է Պուտին-Ալիև հայտարարության տեքստում առանձնացված 2020 թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ փաստաթուղթը: Նման «նրբասացության» Ալիևը սկզբունքորեն պետք է դեմ լիներ:

Կարելի՞ է ենթադրել, որ այդ հիշատակումը բոնուս է Ալիևին, որպեսզի նա պնդի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» առաջնահերթությունը: Մյուս կողմից, գուցե այդ «գաղտնագիրը» հղված է Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությանը, որը, ըստ տեղեկությունների, ԼՂ հայ բնակչության բռնագաղթի տարելիցի առթիվ հանրահավաք է պատրաստվում:

Հայաստանի իշխանության նկատմամբ, հավանաբար, դիվանագիտական «եղանի» հնարք է կիրառվում: Բաքուն «պատրաստ է մոսկովյան հարթակում խորհրդային շրջանի փաստաթղթերի հիման վրա Հայաստանի հետ սահմանազատման բանակցություններին»: Նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության առանձնակի հիշատակումը որպես Ռուսաստանի կողմից «Լեռնային Ղարաբաղի խնդրի ակտուալացում» ներկայացնելը մեծ դժվարություն չի ներկայացնի, եթե, իհարկե, Մոսկվա վերադառնալով՝ Վլադիմիր Պուտինը կապվի Նիկոլ Փաշինյանի հետ: Ինտրիգը սրվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում