Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Եվրոպան փորձում է իր հովանու տա՞կ վերցնել Հարավային Կովկասը

Այսօր հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Ֆրանսիայից Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

Հոկտեմբերի 6-7-ը տարածաշրջան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հոկտեմբերի վերջին նախատեսվում է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթընի այցը: Մի քանի օրից Լեհաստանում կմեկնարկի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, իսկ սա մի կարևոր իրադարձություն է ԵՄ քաղաքականության զարգացման ճանապարհին, որը ենթադրում է անկյունաքարային մեկնարկ` «Արևելյան գործընկերության» անդամ երկրներին ԵՄ-ին ավելի մոտեցնելու ճանապարհին:

Գագաթնաժողովից առաջ ուշագրավ հայտարարություններ հնչեցին երեկ ԵՄ ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատարի կողմից: Եվրահանձնաժողովը կանաչ լույս է վառել Հայաստանի հետ վիզային ռեժիմի հեշտացման շուրջ բանակցություններ սկսելու ճանապարհին և այժմ սպասում է անդամ երկրների հավանությանը` բուն գործողություններին անցնելու համար, նշել է Շտեֆան Ֆյուլեն:

Հայաստանում ԵՄ պատվիրակության երեկ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է սկսել ԵՄ և Հայաստանի միջև կարճաժամկետ կեցության վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաև անօրինական միգրանտների ռեադմիսիայի (վերադարձի ապահովման) վերաբերյալ համաձայնությունների շուրջ բանակցությունները: Ինչպես ընդգծել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալստրյոմը, վիզային ռեժիմի դյուրացումը «կբարելավի ԵՄ և Հայաստանի միջև համագործակցությունը և փոխանակումները»:

Այսպիսով` ի՞նչը ստիպեց Եվրոպային նոր լիցքով ու հետևողականությամբ հայացքն ուղղել դեպի Հարավային Կովկաս… Ամիսներ առաջ արաբական աշխարհում տեղի ունեցած շրջադարձային իրադարձություննե՞րը, թե՞ սկզբունքային և բարդ խնդիրներում Ռուսաստան-ԱՄՆ անհամաձայնությունները և նոր հնարավորություններից ըստ արժանվույն օգտվելու Եվրոպայի ձգտումները… Հնարավոր է` թե մեկը, թե մյուսը, սակայն մի բան ակնհայտ է, որ գործ ունենք Եվրոպայի նոր հավակնությունների հետ և անկախ այն բանից, թե ինչ արդյունքներ կունենանք մի քանի տարի անց` հստակ է, որ պետք է հաշվի նստել այսօրվա նոր իրողությունների հետ:

Փաստենք նաև, որ արդեն իսկ գործնականում նկատվում են այդ փորձերը: Վերջին օրերին ուշագրավ հայտարարություններ հնչեցին եվրոպացիների կողմից հենց ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ: Շ.Ֆյուլեն հայտարարեց, որ ԵՄ-ն աստիճանաբար ավելացնելու է իր դերակատարությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացում, ինչպիսիք են` ԼՂ-ն կամ Մերձդնեստրը:

Օրերս ռուսաստանյան Ռեգնումը հանդես եկավ ավելի համարձակ վարկածի ներկայացմամբ: Գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող երկրների որոշմամբ յուրահատուկ փոփոխություն կարող է տեղի ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում. առաջատար միջնորդի գործառույթները Դ.Մեդվեդևից կարող են անցնել Ն.Սարկոզիին… Այս մասին գործակալությանը հայտնել էր նրա տարածաշրջանային դիվանագիտական աղբյուրը… Վերջինս հավաստիացրել էր, թե Մադրիդյան սկզբունքների իրագործման փոխարեն, կարող են գործի դրվել «խաղաղության հարկադրման» միջազգային նոր մեխանիզմներ… Դրանց թվում նշվում է նաև ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ ԼՂ տարածքում «ՄԱԿ-ի ենթամանդատային տարածքի» ձևավորումը, որին հաջորդելու է վիճելի տարածքում միջազգային խաղաղապահների տեղակայումը:

Երեկ ադրբեջանական գործակալությունները հաղորդեցին տեղեկություններ այն մասին, որ Թուրքիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Ալեն Ժյուպեն հանդիպել են ՄԱԿ-ի ԳԱ 66-րդ նստաշրջանի շրջանակներում և քննարկել բազմաթիվ միջազգային հարցեր, այդ թվում և ԼՂ խնդրի ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Միամիտ կլինի պնդել, թե Ֆրանսիայի նախագահի հավակնությունները միանշանակ կարող են դրական արդյունքով պսակվել, սակայն այս պահին կարծես թե կարևորը ոչ այնքան այդ հնարավոր արդյունքի շուրջ կանխատեսումներ անելն է, որքան Եվրոպայի` Հարավային Կովկասի նկատմամբ նոր վերաբերմունքի արտահայտության խորքայնությունը ըմբռնելը, և ինչու չէ` նոր իրավիճակից հնարավորինս օգտվելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում