Saturday, 25 07 2026
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում

Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»

Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Ալիզա Բին Նունն Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Իսրայելցի պաշտոնյան այդ մասին գրառում է արել սոցիալական ցանցում: Նա նշել է, որ «բարեկամական հանդիպում» ունեցան Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովի հետ: Ըստ նրա, քննարկմանը «հատուկ ուշադրություն» է դարձվել Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրներին: Ինչու՞ է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել Իսրայել:

Թելլ ավիվից օգնությու՞ն ակնկալելու, թե՞ ասելու, որ Բաքուն այս փուլում ոչնչով չի կարող օգնել Թել Ավիվին եւ լավ է մնան «բարեկամներ»: Անշուշտ, բավականին դժվար է ասել միարժեք, որովհետեւ իրավիճակը թե Կովկասում, թե հատկապես Մերձավոր Արեւելքում բավականին բարդ է եւ բազմաշերտ զարգացումներով լի: Իրաքյան Քուրդիստանի նախագահը այց է կատարել Իրան: Իրանի միջուկային էներգետիկայի ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ Թեհրանը պատրաստ է տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային՝ միջուկային խաղաղ ծրագրի զարգացման գործում: Ինչպես հայտնի է, Սաուդյան Արաբիային միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաների տրամադրմանը դեմ է Իսրայելը: Կատարն ու Եգիպտոսը քննարկումների արդյունքում կազմել են Գազայում հրադադարի հաստատման նախագիծ, որն ընդունել է ՀԱՄԱՍ-ը, այդ թվում իսրայելցի պատանդներին ազատ արձակելու մասով, որի երաշխավոր քառյակ է դիտվում Կատար, ԱՄՆ, Եգիպտոս, ՄԱԿ քառյալը, բայց որը չի ընդունում Իսրայելը եւ հրթիռակոծում է Ռաֆաթ քաղաքը:

Այդ ամենն իհարկե ամբողջը չեն, որ ծավալվում են Մերձավոր Արեւելքում, եւ թերեւս այնքան էլ օգտակար չեն Իսրայելի համար: Մինչդեռ, Իսրայելը թերեւս հենց «այդպիսի սեւ օրվա» համար է, որ սերտ գործակցություն է հաստատել Ադրբեջանի հետ եւ դրա տարածքում տեղեկայել հենակետեր: Գլխավոր թիրախը պարզ է՝ Իրան: Իսկ իրանն օրերս հրավիրել էր Նախիջեւանում թուրք-ադրբեջանական համազորային բանակի հրամանատար, Ադրբեջանի ՊՆ փոխնախարար գեներալ Մուստաֆաեւին: Թեհրանում ըստ ամենայնի ադրբեջանցի գեներալին առարկայորեն հայտնել են, թե ինչ աիրձագանք կլինի, եթե Ադրբեջանը փորձի Կովկասում խնդիրներ առաջացնելով աջակցել Իսրայելին մերձավորարեւելյան բեռը թեթեւացնելու գործում: Այդ ֆոնին, Անկարան օրեր առաջ հայտարարեց, որ դադարեցնում է ամբողջ առեւտուրը Իսրայելի հետ, ինչպես նաեւ միանալու է Նաթանյահուի դեմ Հաագայի քրեական դատարան ներկայացրած հայցին: Պաշտոնական հայցվորը Հարավաֆրիկյան հանրապետությունն է:

Այդ որոշումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Իսմալական կազմակերպության երկրների ԱԳ նախարարների հավաքի շրջանակում հանդիպում էր ունեցել ադրբեջանցի նախարար Բայրամովի հետ: Ֆիդանը Բայրամովից ակնկալել է Բաքվի աջակցությու՞ն եկկաի խաղի համար՝ հրապարակային կոշտություն Իսրայելի նկատմամբ, բայց ստվերային հաղորդակցություն Բաքվի միջոցով, թե՞ հակառակը՝ Ադրբեջանից ակնկալվել է Իսրայելի հարցում գործել Աննկարայի դիրքորոշումներին համահունչ: Արդյո՞ք խոսք եղել է Թուրքիայի տարածքով Իսրայել նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին, Անկարան արե՞լ է այդպիսի սպառնալիք Ամիրբեկովի միջոցով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում