Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սա ԵՄ կողմից բռնություն չէ, դուք ինքներդ եք կամք հայտնել համագործակցելու. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտն այսօր ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Գերմանիայի դաշնային հանրապետությունը հետաքրքրությամբ է հետևել ԽՍՀՄ-ի փլուզմանը և աջակցել է անկախացող պետություններին, ինչպես նաև շատ կարճ ժամանակահատված հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատել անկախ պետությունների հետ:

Դեսպանը նշեց, որ 20-ամյակի կապակցությամբ իր հղած շնորհավորական ուղերձում ինքը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները գտնեն ԼՂ հարցի լուծման համար լավագույն ուղիները, ինչպես նաև գտնեն նորմալ ճանապարհներ հայ-թուրքական սահմանի բացման համար, որը, դեսպանի գնահատմամբ, սառը պատերազմի վերջին մնացորդներից է: Նա շեշտեց, որ սահմանի բացումը կարևոր է, քանզի ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները, այդ թվում` Թուրքիան, հռչակել են քաղաքական կամք ընդդեմ բոլոր տեսակի փակ սահմանների և կողմ են արտահայտվել բաց ապրանքաշրջանառությանը;

«Հարավկովկասյան բոլոր երկրների համար մեծագույն կարևորություն է ներկայացնում ԼՂ հակամարտության լուծումը և հայ-թուրքական սահմանի բացումը; Այս զարգացումները դրական ազդեցություն կունենան Հարավային կովկասում տնտեսական զարգացման համար և այս տարածքում ապրող ժողովուրդների բարօրության համար»,- մանրամասնեց դեսպանը` հավելելով, որ ԵՄ-ն և նրա անդամ Գերմանիան շահագրգռված են, որպեսզի առանց հակամարտությունների տեսնեն Հարավային Կովկասը:

Հանս-Յոխեն Շմիդտը նշեց, որ ԵՄ-ն շահագրգռված է տարածաշրջանի տնտեսական զարգացմամբ և, ըստ նրա, տնտեսական զարգացումն է, որ պետք է ազդի սոցիալական իրավիճակի բարելավման վրա, ինչն էլ կկասեցնի արտագաղթի հետ կապված վտանգը:

Նա նաև ընդգծեց, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ԼՂ հարցում որպես միջնորդ կողմ է Մինսկի խմբին` իր երեք համանախագահներով. «Անկախ այն հանգամանքից, որ ԼՂ հակամարտությունը մոտ ապագայում լուծվելիք խնդիր չէ, միևնույն է` ԵՄ-ն և Գերմանիան տարածաշրջանում շարունակում են իրենց քայլերը` այդ երկրներում քաղաքացիական հասարակության կայացման և տնտեսական համագործակցության ուղղությամբ»:

Դեսպանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում անդամ երկրների համար կնշվեն այն ուղղությունները, որոնք կբերեն նրանց հետ համագործակցության բարելավմանը, ինչպես նաև շեշտեց, որ հնարավոր է` ստորագրվի ամփոփիչ կոմյունիկե, որտեղ տեղ կգտնի վիզային ռեժիմի հեշտացման կետը:

«Եթե դուք հետաքրքրված եք գործընկերության պայմանագիր կնքելու, ապա պետք է իրականացնեք մեր կողմից առաջադրված պահանջները: Սա մեր կողմից բռնություն չէ, դուք ինքներդ եք կամք հայտնել համագործակցելու և պետք է շահագրգռված լինեք այդ պահանջների ամբողջական կատարմամբ»,- մանրամասնեց դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում