Monday, 03 06 2024
Գյումրիում համերգը չի չեղարկվել, այն կայացել է հաջողությամբ․ԿԳՄՍ փոխնախարարն՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին
20:40
Դատարանն արդարացրել է Պակիստանի նախկին վարչապետին, ով դատապարտվել էր պետական գաղտնիքների հրապարակման մեղադրանքով
20:30
Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կարող է 42 օրով դադարեցնել գործողությունները Գազայում
20:10
Մեքսիկայի նախագահը մտադիր է թոշակի անցնել
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գավառի մանկատան մի խումբ սաներ այցելել են ՀՀ քննչական կոմիտե
19:40
Շվեյցարիան ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար Գերմանիա կուղարկի 50 ռազմական և 4 մարտական ինքնաթիռ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և բարերարի համագործակցությամբ նորոգվում է Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցու տանիքածածկը
Բաղյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու
Փոխվարչապետը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար
Ուղիղ․Վազգեն Գալստանյանն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:00
Հարավային Կորեան դադարեցնում է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ոլորտի համաձայնագիրը
18:50
Չինաստանը հայտնել է, որ MI6 գործակալներ է բացահայտել
Պատճառվել է 23.7 մլրդի վնաս, կա 29 մեղադրյալ, 16-ը հետախուզվում է
18:40
Նիդեռլանդներն Ուկրաինային թույլ կտա F-16-երն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար
18:30
Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է Ճապոնական ծովում նավթի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին
18:20
Բողոքող ֆերմերներն արգելափակել են երթևեկությունը Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանի մոտ
Ավելի քան 1 միլիոն պաղեստինցիներ են հեռացել Ռաֆահից Իսրայելի գործողությունների պատճառով. UNRWA
Իսկ ՀԱՊԿ հեռանկարը հստա՞կ է
17:50
Ուկրաինայի և Ֆիլիպինների նախագահներն առաջին հանդիպումն են անցկացրել երկկողմ հարաբերությունների պատմության մեջ
Պետական կառավարման համակարգի մոտ 50 մարմիններում ՊՎԾ-ն վերահսկողություն է իրականացնում
Վարչապետի լիազորություններն իրացվել են 93.4%-ով. Արայիկ Հարությունյանը մանրամասնում է
Նեթանյահուն պատրաստ է ընդունել Բայդենի ծրագիրը
Վարչապետի լիազորություններն իրացվել են 93.4%-ով. Արայիկ Հարությունյանը մանրամասնում է
2018-ին ասեցիք` արկղերով կոռուպցիոն նյութեր եմ ուղարկել դատախազություն, սկի անձեռոցիկ չէիք ուղարկել
Շատ կարևոր է ՀՀ-ից դուրս էլ Եկեղեցուն աջակցության ծրագրերը, չկան ֆինանսական հատկացումներ. Մինասյան
Շամլուղում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան Երևան է տեղափոխվել սանավիացիայի ուղղաթիռով. վիճակը գնահատվում է բավարար
ԲԴԽ-ն նոր անդամ ունի
17:30
Բլինքենը Գանցի հետ քննարկել է իրավիճակը Գազայում

Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի

Արևմուտքի մտավախություններն այն մասին, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց՝ ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, անհիմն են։

Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ մեջբերելով Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերը։

«Կարևոր է շարունակել երկխոսությունը մեր ընկերների և գործընկերների հետ։ Մենք պետք է համոզենք մեր ամերիկացի և եվրոպացի ընկերներին, որ Վրաստանը ոչ մի անսովոր բան չի անում և նպատակ չունի շեղվել եվրոպական ճանապարհից։ Հնչեցին քննադատություններ և գնահատականներ, որ Վրաստանն իբր պատրաստվում է շեղվել եվրաինտեգրման կամ ժողովրդավարության ճանապարհից։ Իհարկե, դրանք, մեղմ ասած, ոչ միայն չափազանցված, այլև անհիմն հայտարարություններ են»,-ասել է Ղարիբաշվիլին։

Նրա հավելել է, որ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը երաշխավորված է սահմանադրական մակարդակով, և այդ վեկտորի փոփոխությունը բացառվում է։

Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով Եվրամիությանը կոչ էր անում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ և երկրի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ չսկսել, քանի դեռ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ չի կանչվել։ Փաստաթղթում խոսվում է նաև ԵՄ-ի հետ Վրաստանի առանց վիզայի ռեժիմի վերանայման հնարավորության մասին։ Վրաստանի իշխանություններին քննադատել է նաև 14 ամերիկացի սենատոր, ովքեր նամակ են գրել վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կոչ անելով հրաժարվել օրենքի ընդունումից։

Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն դիտելով որպես՝ Եվրամիությանն ինտեգրվելու խոչընդոտ։ Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմադիրներն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում օրինագծի դեմ։ Բողոքի ցույցերը առաջին երեք օրերին վերաճեցին ոստիկանության հետ բախումների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում