Monday, 20 07 2026
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները

Կան շահեր, որ դիվանագիտական «ոսկերչությամբ» հնարավոր է համադրել

ՀԱՊԿ-ից Երեւանին պատասխանել են, որ այդ չկազմակերպության պատասխանատվության գոտին հարեւանների հետ համաձայնեցրած՝ Հայաստանի սահմաններն են: Հայաստանը տվյալ պահին իր չորս հարեւաններից սահմանային խնդիրներ միայն Ադրբեջանի հետ ունի: Բայց դա չի նշանակում, թե հայ-ադրբեջանական սահմանը «պայմանական է» կամ «դելիմիտացված չէ, ուրեմն հստակ չէ»: Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը դե-յուրե համաձայնեցված է հենց 2020թ. նոյեմբերի 9-ի  Հայտարարությամբ:

Այդ փաստաթղով սահմանված է, որ Հայաստանը Քելբաջարի եւ Լաչինի շրջանները վերադարձնում է Ադրբեջանին: «Քելբաջարի շրջան» եւ «Լաչինի շրջան» վարչական միավորներ պատմականորեն գոյություն չեն ունեցել, դրանք ստեղծվել են խորհրդային Ադրբեջանում: Ուստի զորքերի դուրսբերումը կատարվել է ըստ խորհրդային վարչական բաժանման: Որտեղով խորհրդային շրջանում անցել է, դիցուք, Լաչինի շրջանի Զաբուխ եւ Գորիսի շրջանի Տեղ գյուղերի բաժանարարը, իսկ այն գոյություն է ունեցել, դա էլ հայ-ադրբեջանական սահմանն է այդ հատվածում:

Այստեղ ճշտելու-ճշգրտելու առարկա չկա: Խորհրդային կոլեկտիվ տնտեսություններն ունեցել են այսպես կոչված «հողային անձնագիր»՝ հաստատված տվյալ միութենական հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Այդ «անձնագիրն» ունեցել է տեղագրական քարտեզ, որտեղ «թուփ առ թուփ» նկարագրված է կոլեկտիվ տնտեսության սեփականություն հանդիսացած հողատարածքը: Քաղաքական կամքի եւ փոխադարձ համաձայնության դեպքում Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են պետական արխիվներից հանել-պատճենել սահմանային բնակավայրերի խորհրդային շրջանի «հողային անձնագրերը» եւ այդ հիման վրա քարտեզագրել պետական սահմանը, ապա այն հաստատել «գետնի վրա»:

Ադրբեջանական կողմից նման ցանկություն չկա, Բաքվում խոսում են 1920-ական թվականների ինչ-որ «քարտեզների» մասին: Թե ո՞վ է գծել դրանք՝ հայտնի չէ, որտե՞ղ են հաստատվել-իրավական փաստաթղթի ուժ ստացել՝ նույնպես: ՀԱՊԿ-ի խնդիրը չէ՝ հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացնել, բայց եթե դա իրեն հարգող կազմակերպություն է, ապա գոնե չպետք է իր անդամներից մեկի նկատմամբ ագրեսիա հրահրի կամ նպաստի, որ նա ենթարկվի ուժի կիրառման սպառնալիքի:

Իսկ ՀԱՊԿ-ի «մեկնաբանությունից» հետեւում է, որ կազմակերպությունն առաջնորդվում է «սահման քաջաց՝ զենն յույանց» սկզբունքով: Համաձայնեցվե՞լ է այդ «մեկնաբանությունը» ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ: Եթե՝ այո, ապա ի՞նչ երաշխիք ունեն, ասենք, Կիրգիզիան եւ Տաջիկստանը, որ սահմանազատման հարցում շատ հնարավոր լարվածության դեպքում նույնը չի ասվի նաեւ իրենց վերաբերյալ: Կամ ի՞նչ երաշխիք ունի Ղազախստանը, որ եթե ոչ վաղը, մյուս օրը չդելիմիտացված չեն ճանաչվի նաեւ իր հյուսիսային սահմանները: Ի դեպ, նույն զգուշավորությունը չպետք է լքի նաեւ Ադրբեջանին:

Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե Ուկրաինայում որտե՞ղ կավարտվի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին կամ որտեղո՞վ կանցնի ռուս-ուկրաինական նոր սահմանը: Խնդիրը բարդել Հայաստանի եւ հարեւանների համաձայնությանը եւ մի կողմ քաշվել՝ նշանակում է «բացել Պանդորայի արկղը»: Որովհետեւ հարց է ծագում՝ ՀԱՊԿ-ը Վրաստանում պատասխանատվության գոտի ունի՞: Եթե վաղը չէ մյուս օրը Վրաստանը հզորանա եւ անցնի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդրի ուժային կարգավորմանը, ՀԱՊԿ անդամ պետություններն Ռուսաստանին ռազմական օգնությու՞ն են ցուցաբերելու:

ՀԱՊԿ-ի «մեկնաբանությունը» խիստ ենթատեքստային եւ զգաստացնող է: Կազմակերպության հետ հարաբերությունների «սառեցումից» չի հետեւում, թե Հայաստանը չպետք է անդամ պետությունների հետ երկկողմ խորհրդատվություններ սկսի: Պոստխորհրդային տարածքի վրա կախված է  դեսուվերենիզացիայի «ուրվականը»: Մեկի շահը զոհելով՝ մյուսներն իրենց չեն ապահովագրում: Ընդհակառակը, թուլացնում են իրենց ինքնիշխանությունը: Այդ թվում եւ՝ Ադրբեջանը, որ պատմության մեջ մեկ անգամ դարձել է սեփական եւ հարեւան երկրների անկախության գերեզմանափորը: Ալիեւը հավերժական չէ, կան շահեր, որ դիվանագիտական «ոսկերչությամբ» հնարավոր է համադրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում