Sunday, 12 07 2026
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով

Հայաստանը «խուսանավումների» բարդ հանգույցում. ռուս սահմանապահների «դիլեման»

«Հիմա ինչ-որ բաներ են խոսում, ասում են՝ «բա Թուրքիայի սահմանը» և այլն։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի ՀՀ-ի վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են և պաշտպանելու են», հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահը, լրագրողների հետ խոսելով Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման թեմայով: Ինչպես հայտնի է, Երեւանն արդեն ազդարարել է, որ ռուս սահմանապահները օգոստոսի 1-ից դուրս են գալու օդանավակայանի սահմանապահ ծառայությունից:

Բայց, ռուս սահմանապահները մնում են Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանին, համաձայն 1992 թվականի պայմանագրի: Հնչում են գնահատականներ, որ Զվարթնոցից սկսելու է սահմանապահների դուրսբերումը, բայց շարունակվելու է նաեւ ցամաքային սահմանից, որն ավարտվելու է ՌԴ ռազմակայանի դուրսբերումով: Ռուսաստանցի փորձագետ, ռուսական իշխանական որոշակի շրջանակների տեսակետների արտահայտող համարվող Մոդեստ Կոլերովը իր հարցազրույցում հայտարարում է, որ Գյումրու ռազմակայանը Ռուսաստանին այլեւս հետաքրքիր չէ, ինչի մասին վկայում է դրա արդիականացման բացակայությունը: Ըստ նրա, Ռուսաստանի կովկասյան ռազմական գլխավոր հենակետ են Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռազմակայանները:

Ինչպես Հայաստանի իշխանությունն է օգտագործում արդեն մոտ երկու տարի՝ «Ռուսաստանն ի՞նքն է դուրս գալիս» Հայաստանից կամ ռեգիոնից: Թերեւս ոչ: Սա կլինի չափազանց պարզունակ եւ մակերեսային գնահատական, որը կարող է կիրառելի լինել քաղաքական-քարոզչական, բայց ոչ իրավիճակի գնահատման փորձագիտական հարթությունում: Բայց, Ռուսաստանը նկատելիորեն դրել է իրավիճակի կայունության համար պատասխանատվությունն իր վրայից հեռացնելու խնդիր, կամ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու բազմիցս՝ ընտրել է Կովկասում տակտիկական նահանջի մարտավարություն:

Այդ կերպ, Մոսկվան, հաշշվի առնելով սեփական կարողությունների օբյեկտիվ նվազումը, պատասխանատվությունը «փոխանցում» է Հայաստանին, Հայաստանի իշխանության քաղաքական որոշումներին, իսկ պաշտոնական Երեւանն էլ իր հերթին փորձում է մի կողմից կառավարել այն Թուրքիայի հետ հարաբերությամբ, մյուս կողմից՝ «տեղափոխել» այդ պատասխանատվությունն Արեւմուտքի վրա: Վերջինս էլ իր հերթին է ձեռնպահ մնում ուղիղ եւ ամբողջական պատասխանատվություն ստանձնելուց, այդ պատասխանատվությունը թողնելով հայ-ադրբեջանական համաձայնության վրա: Ըստ էության, ներկայիս իրավիճակը գտնվում է այդ «խուսանավումների» հետեւանքով խորացող մի հանգույցում, որն էլ իր հերթին բավականին բարձրացնում է լիցքերի կուտակման եւ հետագա բռնկումների հավանականությունը:

Այն, որ ռուս սահմանապահները երբեք չեն եղել ու երբեք չեն լինելու Հայաստանը պաշտպանող, այլ պաշտպանել ու պաշտպանելու են ռուսական շահերը, հետեւաբար հենց դրանով է որոշվելու նրանց որեւէ վարքագիծ՝ անվտանգության որեւէ մարտահրավերի պարագայում, կասկածից վեր է: Միաժամանակ, հարկ է արձանագրել ու հասկանալ, որ պաշտպանական ֆունկցիան սահմանապահներինը չէ, եթե հարձակվում է որեւէ մեկը, այլ՝ բանակինը, զինուժինը, տվյալ դեպքում՝ ՌԴ ռազմակայանինը: Սա չի նշանակում, որ ռազմակայանը պաշտպանելու է Հայաստանը: Ոչ, ռազմակայանն ու սահմանապահները մեկ՝ ռուսական շահի փաթեթի մեջ են, ու դա շատ պարզ եւ հասկանալի է վաղուց, ըստ այդմ գործելու են համաձայն այդ շահի: Բայց, ներկայիս իրավիճակում, բարդ աշխարհաքաղաքական մանեւրների  ֆոնին, Հայաստանում ռուս սահմանապահների խնդիրը, լինի Զվարթնոցը, թե հայ-թուրքական կամ հայ-իրանական սահմանը, կամա, թե ակամա ստանում է «շեղող» մանեւրի նշանակություն, որը քիչ կապ ունի Հայաստանի ընթացիկ-օպերատիվ անվտանգության խնդիրների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում